Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
2010Թ.-Ի ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ ԵՆ ԳՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ
04/02/2011 10:42
Կիսվել

2010Թ.-Ի ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ ԵՆ ԳՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ

ՀՀ ԿԲ փոխանցմամբ, համաձայն ԱՄՀ ճշգրտված գնահատումների, 2010թ. համաշխարհային տնտեսական աճը (գնողունակության համարժեքությամբ հաշվարկված) կկազմի 5.0%` նախորդ տարի գրանցված շուրջ 0.6% անկման փոխարեն: Ինչ վերաբերում է գնաճին, ապա 2010թ. ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում վերջինս արագացել է, ինչն առավելապես դրսևորվել է չորրորդ եռամսյակի ընթացքում: 2010 թ. գնահատումների համաձայն՝ զարգացած երկրների գնաճը կազմել է 1.5%, զարգացող երկրներինը՝ 6.5% (նախորդ տարի գնաճը համապատասխանաբար կազմել էր 0.1% և 5.2%): Ընդ որում, ԱՊՀ երկրների գնաճը 2010 թ. միջին հաշվով կազմել է 10.0%:

2010 թ. չորրորդ եռամսյակում հիմնական ապրանքների միջազգային շուկաներն աչքի են ընկել գների էական տատանումներով՝ պայմանավորված Չինաստանում արձանագրված գնաճի պայմաններում հնարավոր կրճատողական քաղաքականությունների իրականացման սպասումներով, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից Ծավալային ընդլայնման երկրորդ փուլի մեկնարկով և Եվրոգոտում պարտքային հիմնախնդիրների սրմամբ: Չնայած ապրանքային շուկաների որոշակի տատանողական վարքագծին, դրանցում հիմնականում պահպանվեցին էական գնաճային ճնշումները. մասնավորապես՝ եռամսյակի վերջում արձանագրվեցին գրեթե բոլոր հիմնական հումքային ապրանքների միջազգային գների՝ վերջին երկու տարիների առավելագույն արժեքները:

2010 թ. չորրորդ եռամսյակում գրանցվեց նավթի միջազգային գների` եռ/եռ 13.6 տոկոս աճ և Լոնդոնում գնանշվող Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին եռամսյակային գինը կազմեց 86.8 ԱՄՆ դոլար (տ/տ աճը՝ 15.8%): Հարկ է նշել, որ եռամսյակի վերջում նավթի մեկ բարելի միջազգային գինը տարվա ընթացքում երրորդ անգամ գերազանցեց 90 ԱՄՆ դոլարի սահմանագիծը` ձևավորվելով վերջին 26 ամիսների առավելագույն մակարդակում` պայմանավորված ցուրտ ձմռան հետևանքով համաշխարհային պահանջարկի կտրուկ աճով, ինչպես նաև ԱՄՆ հում նավթի պաշարների կրճատմամբ:

Չորրորդ եռամսյակում գների աճ է գրանցվել ինչպես արդյունաբերական, այնպես էլ թանկարժեք մետաղների շուկաներում: Լոնդոնի մետաղների բորսայում գնանշվող պղնձի գինը, չորրորդ եռամսյակում աճելով եռ/եռ 18.4 տոկոսով, կազմել է միջինը շուրջ 8617 ԱՄՆ դոլար՝ տոննայի դիմաց (տ/տ աճը` 29.5%): Հարկ է նշել նաև, որ պայմանավորված համաշխարհային պահանջարկի` առաջարկը գերազանցելու հանգամանքով, շուկայում ձևավորված լարվածությունը եռամսյակի վերջին հանգեցրել է նույնիսկ պղնձի գնի` 9000 ԱՄՆ դոլարի սահմանագիծը գերազանցող մակարդակի ձևավորմանը: Մոլիբդենի միջազգային գները միջինում գրանցել են եռ/եռ շուրջ 3.1% աճ՝ շուրջ 42.6%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի միջին ցուցանիշը: Ոսկու միջազգային գներն այս եռամսյակում ևս արձանագրել են շարունակական աճ. ոսկու միջին եռամսյակային գինը նախորդ եռամսյակի համեմատությամբ աճել է 11.6%-ով՝ կազմելով 1370 ԱՄՆ դոլար՝ 1 տրոյական ունցիայի դիմաց (տ/տ աճը կազմել է 24.3%):

Հացահատիկի միջազգային գները ևս չորրորդ եռամսյակում շարունակել են վերելքը` եռամսյակի ընթացքում արձանագրելով նոր բարձրակետեր: Արդյունքում Չիկագոյի ապրանքահումքային բորսայում հացահատիկի եռամսյակային միջին գինը կազմել է 7.7 ԱՄՆ դոլար՝ մեկ բուշելի դիմաց, ինչը նախորդ եռամսյակի միջին ցուցանիշը գերազանցում է 18.5%-ով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի ցուցանիշը` 38.2%-ով: Շուկայի պահպանվող լարվածության պայմաններում եռամսյակի վերջում հացահատիկի միջազգային գները գերազանցել են մեկ բուշելի դիմաց 8.5 ԱՄՆ դոլարի սահմանը: Բրնձի միջազգային գները չորրորդ եռամսյակում եռ/եռ ավելացել են 26.6%-ով՝ կազմելով 14.1 ԱՄՆ դոլար՝ մեկ ամերիկյան ցենտների (45.3 կգ) համար, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ցածր է շուրջ 4.9%-ով` հիմնականում պայմանավորված 2009 թ. վերջին գրանցված կտրուկ գնաճով:

Համաձայն Նյու Յորքի Առևտրի խորհրդի հրապարակած շաքարավազի միջազգային գների ինդեքսի` 2010 թ. չորրորդ եռամսյակում գրանցվել է շաքարավազի գների եռ/եռ 34.2% աճ, ինչի արդյունքում շաքարավազի միջին եռամսյակային գինը կազմել է 35.6 ԱՄՆ ցենտ՝ ֆունտի դիմաց (տ/տ աճը` 50.4%): Շաքարավազի միջազգային շուկայում պահպանվող գնաճային միջավայրը պայմանավորված է աննախադեպ պահանջարկով, որը դժվարությամբ է բավարարվում առկա արտադրության ծավալներով:

Չորրորդ եռամսյակում Եվրոգոտում կրկին սրվեցին պարտքային հիմնախնդիրները, ու թեև խնդիրների հետագա տարածումը կանխելու նպատակով ԵՄ մյուս երկրները ԱՄՀ հետ համատեղ հանդես եկան Իռլանդիային աջակցության փաթեթ տրամադրելու նախաձեռնությամբ, այնուամենայնիվ Եվրոգոտու մյուս խոցելի երկրներում հնարավոր հիմնախնդիրների տարածման և սրման մտավախությունների ներքո եվրոյի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ եռամսյակի վերջում զգալիորեն արժեզրկվեց: Արդյունքում՝ հոկտեմբեր-նոյեմբերին ձևավորված եվրոյի փոխարժեքի բարձր մակարդակի պայմաններում վերջինս եռ/եռ արժևորվեց 5.2%-ով` կազմելով 1.36 ԱՄՆ դոլար՝ 1 եվրոյի դիմաց (տ/տ եվրոյի արժեզրկումը կազմում է 8.0%):

2010 թ. չորրորդ քառորդում ևս ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը և Եվրոպական կենտրոնական բանկը պահպանել են դրամավարկային քաղաքականության ցածր տոկոսադրույքները: Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով ԱՄՆ տնտեսության և զբաղվածության վերականգնման դանդաղ տեմպերը և տնտեսական զարգացման հեռանկարների վերաբերյալ մտավախությունները, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը նոյեմբերին հայտարարել է Ծավալային ընդլայնման քաղաքականության նոր մեկնարկի մասին (600 մլրդ ԱՄՆ դոլար ծավալով):

Վերջինիս հետևանքով եռամսյա LIBOR միջբանկային տոկոսադրույքը եռամսյակի ընթացքում միջինում նվազել է` կազմելով 0.29%: Արդյունքում` մի կողմից Չինաստանի, Հնդկաստանի և զարգացող մի շարք երկրների պահանջարկը, մյուս կողմից՝ զարգացած երկրների ընդլայնողական քաղաքականությունները նպաստեցին 2010 թ. վերջին միջազգային ապրանքային շուկաներում գնաճային ճնշումների ուժգնացմանը, ինչն աստիճանաբար փոխանցվում է ներքին ապրանքային շուկաներ:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58