Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.50-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 425.00-1.00
OIL:  BRENT - 91.64+0.10 WTI - 85.61+0.35
COMEX:  GOLD - 4347.50-1.11 SILVER - 63.94-3.30
COMEX:  PLATINUM - 1727.70-1.95
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.42-0.06 EUR/GBP - 1.1579+0.08
FOREX:  EUR/USD - 1.1579+0.08 GBP/USD - 1.3537+0.01
STOCKS RUS:  RTSI - 794.59+2.44
STOCKS US: DOW JONES - 53343.40-0.22 NASDAQ - 26289.71-1.33
STOCKS US: S&P 500 - 7691.76-0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 65326.42-3.16 TOPIX - 4012.31-3.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25495.07+0.09 SSEC - 3894.42-2.40
STOCKS EUR:  FTSE100 - 10728.04+0.07 CAC40 - 8509.36-0.82
STOCKS EUR:  DAX - 26128.36-0.80
19/08/2026  CBA:  USD - 364.96-0.29 GBP - 494.85+0.85
19/08/2026  CBA:  EURO - 423.65+0.84
19/08/2026  CBA:  GOLD - 51670-68 SILVER - 763.87-6.59
ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է 3.0 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ
29/03/2010 17:02
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է 3.0 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ

2010 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 3.0 մլրդ դրամ պակասուրդով` առաջին եռամսյակում նախատեսված 33.7 մլրդ դրամի դիմաց: Ինչպես նշվում է ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջեն կատարվել էր շուրջ 14.3 մլրդ դրամ պակասուրդով:

Հաշվետու ժամանակահատվածում ֆինանսավորման ներքին աղբյուրները կազմել են շուրջ 10.6 մլրդ դրամ` նախորդ տարվա 20.5 մլրդ դրամի դիմաց: Ֆինանսավորման արտաքին աղբյուրների գծով անցած ժամանակահատվածում արձանագրվել է 7.5 մլրդ դրամ հավելուրդ` նախորդ տարվա շուրջ 6.3 մլրդ դրամի դիմաց:

Դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրներում շուրջ 2.5 մլրդ դրամ են կազմել փոխառու միջոցներից, արժեթղթերից զուտ մուտքերը, որոնք հիմնականում ապահովվել են գանձապետական պարտատոմսերի հաշվին: Մուրհակների մարման նպատակով եռամսյակային ծրագրով նախատեսված 13.1 մլն դրամի վճարումները կատարվել են 70.9%-ով` կազմելով 9.3 մլն դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում դեֆիցիտի ներքին ֆինանսական ակտիվները կազմել են շուրջ 8.1 մլրդ դրամ: Մասնավորապես` 10.1 մլրդ դրամ է ստացվել տրամադրված վարկերի վերադարձից (71.8%-ով գերազանցելով եռամսյակային ծրագիրը), որի հիմնական մասը վճարվել է «Հայռուսգազարդ» ԲԲԸ-ի կողմից:

Անցած ժամանակահատվածում 2.0 մլրդ դրամով ավելացել են ազատ բյուջետային միջոցները:

2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է -7.5 մլրդ դրամ կամ նախատեսվածի 58.6%-ը: Մասնավորապես` արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է շուրջ 1.9 մլրդ դրամ, որից 1.1 մլրդ դրամը հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, շուրջ 552.9 մլն դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 224.1 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը:

Հաշվետու ժամանակահատվա-ծում 5.7 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին:

Վրաստանի կողմից միջպետական վարկի գծով կատարվել է 44.8 մլն դրամի վճարում, որը հանդիսանում է նախորդ տարվա պարտավորությունը և փոխանցվել է 30.12.2009թ., սակայն Գանձապետական միասնական հաշվին մուտքագրվել է 05.01.2010թ.:

19/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.96
-0.29
Եվրո (EUR)
423.65
+0.84
Ռուբլի (RUR)
4.2866
-0.0186
Լարի (GEL)
139.64
-0.17
51670
-68
Արծաթ
763.87
-6.59