Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԵՆ ՋՐԱՉԱՓԵՐ
03/02/2011 10:44
Կիսվել

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԵՆ ՋՐԱՉԱՓԵՐ

Երեկ` փետրվարի 2-ին, ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Արարատյան դաշտի ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորերից ջրային ռեսուրսների հաշվառման, արդյունավետ կառավարման և պահպանության համատեքստում ձկնաբուծական տնտեսությունների գործունեության վերաբերյալ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Արարատյան դաշտում ավելի քան 20 ձկնաբուծական տնտեսություն վարողներ: 

Կառավարության ղեկավարն, անդրադառնալով խնդրի կարևորությանը, նշել է. «Մեր խորհրդակցությունը նվիրված է ձկնաբուծությանը և, մասնավորապես, այն խնդրին, թե ինչպես ենք մենք ջրով ապահովում Արարատյան դաշտում ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսություններին, ինչ խնդիրներ ունենք այդտեղ, և ինչ լուծումներ են առաջարկվում: Տեղի են ունեցել խորհրդակցություններ փոխվարչապետի գլխավորությամբ, տրվել են հանձնարարականներ: Անցյալ շաբաթ ինձ մոտ նույնպես խորհրդակցություն է տեղի ունեցել: Բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրել էինք` պարզելու, թե ինչպիսի իրավիճակ է ստեղծվել Արարատյան դաշտում խորքային հորերի հետ կապված, քանի որ, մասնագետների կարծիքով, պետությունն այստեղ լուրջ անելիքներ ունի և ցանկանում էինք այդ բոլոր խնդիրները քննարկել նաև ձեր մասնակցությամբ, որպեսզի ձեզ համար հստակ և հասկանալի լինի պետության քաղաքականությունն այդ բնագավառում և այն խնդիրները, որ համատեղ պետք է լուծենք: Ցանկանում եմ նաև արձանագրել, որ 2010թ. ձկնաբուծության ոլորտում մենք ունեցել ենք բավական լուրջ առաջընթաց: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ կառավարությունն ընդունել է մի քանի որոշումներ և նորմատիվ ակտեր, որոնք ստեղծում են ավելի բարենպաստ պայմաններ ձկնաբուծության համար և, մասնավորապես, ձկան արտահանման համար»: Վարչապետը խոսել է Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության հետ այդ ուղղությամբ ծավալված համագործակցության արդյունքներից` ընդգծելով, որ կառավարությունն աջակցելու է ձկնաբուծական ընկերություններին արտահանման ծավալները մեծացնելու հարցում:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը զեկուցել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից Արարատյան դաշտում առկա խորքային հորերի փաստացի վիճակի և ջրօգտագործման օրինականության վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունների արդյունքների մասին: Նախարարը տեղեկացրել է, որ ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրօգտագործման թույլտվությունների պայմանների կատարման գործընթացի մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ դրանցում հիմնականում ջրափականներն անսարք վիճակում են, տեղադրված չեն ջրաչափիչ սարքեր, և չկան սանիտարական կամ անօտարելի գոտիներ: 

Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակում, որի ընթացքում ձկնաբույծները ներկայացրել են իրենց մտահոգությունները ջրաչափիչ սարքերի տեղադրման գործընթացի հնարավոր ռիսկայնության և տեխնիկական խնդիրների վերաբերյալ: Հնչեցված մտավախությունները փարատելու նպատակով վարչապետ Սարգսյանի առաջարկությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրապարակայնորեն` մյուս ձկնաբույծների ներկայությամբ, ջրաչափի տեղադրման փորձնական ծրագիր իրականացնել որևիցե ձկնաբուծական տնտեսությունում` ցույց տալու համար ջրաչափի տեղադրման անվտանգությունը և ռիսկայնության բացակայությունը:

Ինչ վերաբերում է հնչեցված այն հարցադրմանը, թե որոշ ձկնաբուծական տնտեսություններ կկարողանան խուսափել ջրաչափերի տեղադրումից, Տիգրան Սարգսյանն ընդգծել է. «Ցանկանում եմ պաշտոնապես հայտարարել, որ այդպիսի երևույթներ չեն լինելու: Դրա երաշխիքն այն է, որ հանձնարարական է տրվել բնապահպանության նախարարին` բոլոր տնտեսությունների ցուցակն ըստ չափերի` խոշորներից փոքր տեղադրել բնապահպանության նախարարության կայքէջում: Ջրաչափեր տեղադրելու համար տրված ժամկետի ավարտից հետո մենք սկսելու ենք ստուգումներ խոշորներից դեպի փոքրեր, և չի լինելու որևիցե մեկը, ով կխուսափի ստուգումներից: Բոլոր ստուգումները լինելու են հրապարակային, և այս հարցում հետևողականորեն առաջ ենք գնալու»:

Կարևորելով կարգուկանոնի հաստատումը հիշյալ ոլորտում` գործադիրի ղեկավարը նշել է, որ օրենսդրության պահանջները խախտող ձկնաբուծական տնտեսությունները խստագույնս կպատժվեն. «Անհրաժեշտ է ձեր աջակցությունը, որպեսզի այս համապետական ծրագիրն իրականություն դառնա: Մեր նպատակն է, որ ձկնաբուծական տնտեսությունները զարգանան, և առաջարկում ենք համատեղ ջանքերով առաջ շարժվել»:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01