Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ` ՈՐՈՇ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
16/12/2010 16:26
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ` ՈՐՈՇ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ կառավարությունը թույլատրել է ՀՀ կառավարության և «Գազպրոմ» ԲԲԸ միջև 2006թ. ստորագրված համաձայնագրով իրականացվող Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի և արդիականացման ծրագրի կատարման նպատակով Հայռուսգազարդ» ՓԲԸ կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ապրանքների ներմուծման ժամկետը երկարաձգել մինչև 2011թ. հունվարի 20-ը։ Դա անհրաժեշտ է ս.թ. դեկտեմբեր ամսին նախատեսված շինմոնտաժային աշխատանքն ավարտին հասցնելու համար։ Ավելի վաղ Հայաստան են ներմուծվել գազային տուրբինի սարքավորումների անվտանգ տեղափոխման և տեղադրման մետաղական կառուցվածքների պարագաների լրակազմերը։ «

Մեկ այլ որոշմամբ մինչև 2011թ. հուլիսի 11-ը երկարաձգվել է «Ոսկեվազի գինու գործարան» ՍՊԸ կողմից «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Վրաստանից գինենյութի ներմուծման ժամկետը, քանի որ մանրէակենսաբանական փոփոխության ենթարկված այդ հումքի որակը վերականգնելու համար պահանջվում է լրացուցիչ ժամանակ։ Որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի պահպանել ընկերությունում ստեղծված աշխատատեղերը և կատարել ՀՀ պետբյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունները։

Հաջորդ որոշմամբ գործադիրը փոփոխել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը և մինչև 2011թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարների վճարման ժամկետը։ Որոշմամբ սահմանվել է, որ ներդրումների ընդհանուր գումարը նախատեսված ավելի քան 874 մլն դրամի փոխարեն կգերազանցի 2 մլրդ դրամը, աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կմոտենա 360-ին։ Օգտվելով սույն արտոնությունից, ընկերությունը կշարունակի նախատեսված աշխատանքը, ձեռք կբերի ձվատու հավերի պահպանման նոր սարքավորումներ։

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58