Տնտեսական

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 415.00-1.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 85.08+0.38 WTI - 79.86+0.39
COMEX:  GOLD - 3990.10-1.00 SILVER - 55.45-2.91
COMEX:  PLATINUM - 1612.60-3.99
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.38+0.18 EUR/GBP - 1.1436-0.27
FOREX:  EUR/USD - 1.1436-0.27 GBP/USD - 1.3461-0.53
STOCKS RUS:  RTSI - 813.43-4.68
STOCKS US: DOW JONES - 52552.97-0.20 NASDAQ - 25881.95-1.47
STOCKS US: S&P 500 - 7533.77-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 64141.12-4.03 TOPIX - 3919.21-2.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24562.24-1.78 SSEC - 3764.15-3.05
STOCKS EUR:  FTSE100 - 10572.24+0.54 CAC40 - 8377.86-0.05
STOCKS EUR:  DAX - 24915.49-0.34
17/07/2026  CBA:  USD - 366.85+0.28 GBP - 492.79-2.19
17/07/2026  CBA:  EURO - 419.24-0.85
17/07/2026  CBA:  GOLD - 47102-773 SILVER - 666.39-16.58
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ – ՓՄՁ-ՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՇՈՒՐՋ 4 ԱՆԳԱՄ
14/12/2010 16:03
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ – ՓՄՁ-ՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՇՈՒՐՋ 4 ԱՆԳԱՄ

Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը կրճատվել է շուրջ 4 անգամ: Այսօր «Հայացք» ակումբում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանի Գործարարների Միության նախագահ Գագիկ Մակարյանը: Վերջինիս կարծիքով` մեր հանրապետությունում ՓՄՁ-ների արդյունավետ գործունեությանը  խոչընդոտող գլխավոր գործոններից են անհավասար մրցակցությունը, ցածր մրցունակությունը (ՓՄՁ-ների միայն 9%-ն է կարողանում իր արտադրանքը արտահանել), ինչպես նաև անհամաչափ տարածքային զարգացումը:
 
Որպես  ՓՄՁ-ների զարգացմանը խոչընդոտող հինական գործոն` նշվեց նաև ՓՄՁ-ների ցածր արտադրողականությունը, որը բացի օբյեկտիվ պատճառներից, պայմանավորված է նաև օրենսդրության թույլ իմացությամբ կամ չտիրապետմամբ, ինչպես նաև մենեջմենթի ոլորտում ցածր գիտելիքներն ու կրթության ցածր որակը: «Վատ կրթությունը ինքնին արդեն վտանգ է պարունակում ապագա գործարարի համար», – նշեց Գագիկ Մակարյանը:
 
Բանախոսը ներկայացրեց նաև ՀՀ ՓՄՁ ոլորտը բնութագրող մի շարք վիճակագրական տվյալներ: Այսպես, Հայաստանում գրանցված 130 000 կազմակերպությունների 98%-ը ՓՄՁ-ներն են, որոնք ապահովում են ՀՆԱ-ի շուրջ 42%-ը: Նշվեց նաև, որ կառավարությունը 2009թ.-ին ՓՄՁ-ների զարգացմանը հատկացրել է 574 միլիոն դրամ, իսկ 2011թ.-ին նախատեսվում է հատկացնել150 միլիոն դրամ:
 

Գագիկ Մակարյանը կարևորեց նաև ֆինանսական միջոցների ներգրավման հետ կապված խնդիրներ` նշելով, որ ՓՄՁ-ները չեն կարողանում ներգրավել վարկային միջոցներ, որովհետև չեն կարողանում գրագետ ներկայացնել իրենց բիզնեսը և թափանցիկ չեն աշխատում: Խնդիրներ են առաջացնում նաև մարզերում բանկերի մասնաճյուղերի պակասը, և որոշ դեպքերում էլ բանկերը իրենք չեն ցանկանում աշխատել ՓՄՁ-ների հետ:

17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
47102
-773
Արծաթ
666.39
-16.58