Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԵՎ ՀԱՋՈՂԱԿ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ-ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ
16/05/2011 16:18
Կիսվել

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԵՎ ՀԱՋՈՂԱԿ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ-ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ

Ռուսաստանաբնակ 3 հայ գործարար-ընտանիքներ հայտնվել են Ռուսաստանի ամենահարուստ և բիզնեսի ոլորտում հաջողակ ընտանիքների վարկանիշում: Այսպես, «Ֆինանս» ամսագրի կողմից հրապարակված Ռուսաստանի ամենահարուստ 50 գործարար-ընտանիքների վարակնիշի 8-րդ հորիզոնականում են «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի հիմնական բաժնետերեր Դանիլ և Սերգեյ Խաչատուրով եղբայրները, որոնց կարողությունը գնահատվում է 2.20 մլրդ դոլար: Նախորդ տարվա համեմատությամբ Խաչատուրով եղբայրները մեկ հորիզոնականով զիջել են իրենց դիրքը, սակայն այս նույն ժամանակահատվածում ապահովել են իրենց կապիտալի 39% աճ: Նշենք, որ Դանիլ և Սերգեյ Խաչատուրովները ընդգրկված են նաև Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում` զբաղեցնելով համապատասխանաբար 102-րդ և 103-րդ հորիզոնականները:
 
Ռուսաստանի ամենահարուստ գործարար ընտանիքների վարկանիշի 10-րդ հորիզոնականում են Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները: «Ресо» և «Ресо-гарантия» ընկերությունների սեփականատեր եղբայրների ընդհանուր կարողությունը գնահատվում է 2 մլրդ դոլար: Մեկ տարվա ընթացքում այս բիզնես-ընտանիքը գրանցել է կարողության 28% աճ: Նախորդ տարվա համեմատությամբ Սարկիսով եղբայրները զիջել են իրենց դիրքը 2 հորիզոնականով: Նշենք նաև, որ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշում Սարկիսով եղբայրները զբաղեցրել էին 111-րդ և 112-րդ հորիզոնականները:
 
Ռուսաստանի հարուստ ընտանիքների «հայկական» եռյակը եզրափակում են «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն ու նրա ազգակից Վասպուրակ Պողոսյանը` հայտնվելով 14-րդ հորիզոնականում: Այս գործարար-ընտանիքի կարողությունն այսօր կազմում է 1,28 մլրդ  դոլար` տարեկան կտրվածքով գրանցելով 88% աճ: Միևնույն ժամանակ, Սամվել Կարապետյանը Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշում 98-րդն է:
 
09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12