Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 87.61+6.35 WTI - 82.07+4.98
COMEX:  GOLD - 4361.80+0.49 SILVER - 65.11+2.81
COMEX:  PLATINUM - 1770.30+0.61
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.16+0.89 EUR/GBP - 1.1541-0.15
FOREX:  EUR/USD - 1.1541-0.15 GBP/USD - 1.351+0.16
STOCKS RUS:  RTSI - 874.57-0.01
STOCKS US: DOW JONES - 53975.98-0.11 NASDAQ - 26605.36-0.32
STOCKS US: S&P 500 - 7753.11-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10862.50-0.35 CAC40 - 8726.03+0.13
STOCKS EUR:  DAX - 26323.88+0.02
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՀ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ԲՈՒԼՂԱՐԻԱՆ Է, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ` ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
10/01/2011 16:20
Կիսվել

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՀ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ԲՈՒԼՂԱՐԻԱՆ Է, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ` ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ստացված և հավաքագրված օպերատիվ տվյալների, ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2010թ.  հունվար-նոյեմբերին, ընթացիկ գներով, կազմել է 1595.9 մլրդ. դրամ կամ 4266.4 մլն. ԱՄՆ դոլար,  այդ թվում ապրանքների արտահանումը` 335.1 մլրդ. դրամ (896 մլն. դոլար), ներմուծումը` 1260.8  մլրդ.  դրամ (3370.4  մլն.  դոլար): Աjսպիսով, հաշվետու ժամանակահավածի վերջի դրությամբ ՀՀ արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է 925.7  մլրդ.  դրամով (2431.9 մլն.  դոլարով):

Հատկանշական է, որ 2010 թվականի առաջին 11 ամիսների արդյունքներով արտահանման ոլորտում ՀՀ հիմնական գործընկերը Բուլղարիան է, իսկ ներմուծման ոլորտում` Ռուսաստանը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից` 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Հայաստանից Բուլղարիա են արտահանվել 139897.9 հազար դոլար ընդհանուր արժողությամբ ապրանքներ, որը կազմում է ՀՀ արտահանման ընդհանուր ծավալի 15.6%-ը: Հատկանշական է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Բուլղարիա արտահանման ծավալներն աճել են ավելի քան 2.3 անգամ:

ՀՀ արտաքին առևտրի կառուցվածքը ներկայացնող վիճակագրական տվյալների համաձայն, արտահանման ոլորտում ՀՀ հիմնական գործընկերների շարքում են հայտնվել նաև Ռուսաստանը, Գերմանիան, Նիդերլանդները, ԱՄՆ-և և Բելգիան: Հաշվետու ամիսների արդյունքներով Ռուսաստանին  բաժին է ընկնում ՀՀ արտահանման ընդհանուր ծավալի 15.3%-ը, Գերմանիային` 14.1%-ը, Նիդերլանդներին` 9%-ը, ԱՄՆ-ին` 8,4%-ը,  իսկ Բելգիային`  7,5%-ը:

Ներկայացված տվյալների համաձայն, ներմուծման ոլորտում ինչպես ըստ առևտուր անող երկրի, այնպես էլ ապրանքի ծագման երկրի, ՀՀ հիմնական գործընկերը, ընթացիկ տարվա առաջին 11 ամիսների արդյունքներով, Ռուսաստանն է:  Հաշվետու ամիսների ընթացքում, ըստ առևտուր անող երկրի, ՀՀ ներմուծված ապրանքների ընդհանուր ծավալի 16.0%-ը (539586.5 հազար դոլար) բաժին է ընկնում Ռուսաստանին, որին հաջորդում են Արաբական Միացյալ Էմիրությունները (9,2%),  Չինաստանը (6,1%),  Պանաման (5,8%), Վրաստանը (5,9%), Իրանը (5,7%), Ուկրաինան (5,3%):

Եթե ՀՀ ներմուծման ընդհանուր ծավալի կառուցվածքը դիտարկենք ըստ ապրանքի ծագման երկրի, ապա հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ ներմուծված ապրանքների ընդհանուր ծավալի 22,2%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, 10,8%-ը` Չինաստանին, 6,0%-ը` Ուկրաինային, 5,5%-ը` Թուրքիային, 5,4%-ը` Գերմանիային, 5.6%-ը` Իրանին:

Ընդհանուր առմամբ, ՀՀ արտահանման ծավալների 18,8%-ը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին, 50,3%-ը` ԵՄ երկրներին, իսկ  ներմուծման ծավալներից` համապատասխանաբար 30,3%-ը և 27,1%-ը:

11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14