Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 415.00+2.00 EUR SELL - 421.00+3.00
OIL:  BRENT - 89.57+2.13 WTI - 83.70+1.27
COMEX:  GOLD - 4056.00+0.95 SILVER - 57.89+1.03
COMEX:  PLATINUM - 1607.30+0.49
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.49-0.08 EUR/GBP - 1.1451+0.46
FOREX:  EUR/USD - 1.1451+0.46 GBP/USD - 1.3343+0.35
STOCKS RUS:  RTSI - 888.08+1.25
STOCKS US: DOW JONES - 51594.14-2.19 NASDAQ - 24442.94-1.74
STOCKS US: S&P 500 - 7316.15-1.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 61867.43+0.71 TOPIX - 3952.50-0.54
STOCKS CHINA:  HANG SENG - 25858.88+0.20 SSEC - 3804.69-0.62
STOCKS EUR:  FTSE100 - 10908.41+0.34 CAC40 - 8408.27-0.60
STOCKS EUR:  DAX - 25460.48-0.01
30/07/2026  CBA:  USD - 366.63+0.43 GBP - 491.1+4.35
30/07/2026  CBA:  EURO - 420.67+3.71
30/07/2026  CBA:  GOLD - 47160-196 SILVER - 676.54+3.44
ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ – ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 29,3%-ՈՎ
21/06/2010 14:46
Կիսվել

ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ – ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 29,3%-ՈՎ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի ապրիլ ամսվա ամփոփ ցուցանիշները»` համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 344 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է, որ բոլոր ցուցանիշների առումով, բացառությամբ պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների, 2010թ.-ի ապրիլ ամսին նախորդ տարվա ապրիլ ամսվա համեմատությամբ արձանագրվել է աճ:

Մասնավորապես, իրացումից հասույթը 2010թ.-ի ապրիլ ամսին կազմել է 163.1 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 29.3 %-ով: Ընդ որում հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 205 կազմակերպությունների մոտ, որոնցից առավել խոշոր 10 կազմակերպությունների («Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ալեքս Գրիգ», «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի», «Հայ-Ռուսական «ՀայՌուսգազարդ», «Սիթի պետրոլ գրուպ», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Մաքուր երկաթի գործարան», «Արփա-Սևան», «Ռուսալ Արմենալ», «Ֆլեշ») մոտ իրացումից հասույթը ընդհանուր առմամբ այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլ ամսվա նկատմամբ աճել է 24.3 մլրդ. դրամով:

Թվով 121 կազմակերպությունների մոտ արձանագրվել է ցուցանիշի նվազում, որոնցից միայն «ՎՏԲ-Հայաստան Բանկ», «Գրանդ կոմերց» և «Գեո Պրո Մայնինգ Գոլդ» ընկերությունների մոտ, ընդհանուր առմամբ, իրացումից հասույթը այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլ ամսվա նկատմամբ նվազել է մոտ 3.6 մլրդ. դրամով:

30/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.63
+0.43
Եվրո (EUR)
420.67
+3.71
Ռուբլի (RUR)
4.572
-0.0378
Լարի (GEL)
139.64
+0.17
47160
-196
Արծաթ
676.54
+3.44