Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՀՀ ԿԲ – 2010Թ.-ԻՆ ԴՈԼԱՐԱՅՆԱՑՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՆՎԱԶԵԼ Է 4,2%-ՈՎ
04/02/2011 11:11
Կիսվել

ՀՀ ԿԲ – 2010Թ.-ԻՆ ԴՈԼԱՐԱՅՆԱՑՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՆՎԱԶԵԼ Է 4,2%-ՈՎ

ՀՀ ԿԲ գնահատմամբ` 2010 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին արդեն ակնհայտ էր, որ ամիսներ շարունակ առաջարկի շոկերով պայմանավորված, գնաճը սկսել է ձևավորել գնաճային սպասումներ, ինչպես նաև ընդհանուր գնաճի վրա թողնում է երկրորդային ազդեցություններ: Եվ չնայած չորրորդ եռամսյակում ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այդուհանդերձ, նոյեմբերից որոշակիորեն ազդակներ է հաղորդել դրամավարկային պայմանների հետագա խստացման վերաբերյալ:

Ֆինանսական շուկային նման ազդակներ հաղորդելուց հետո, չորրորդ եռամսյակում արձանագրվել է հետևյալ պատկերը. միջբանկային և ներբանկային ռեպո շուկաներում միջին տոկոսադրույքը երրորդ եռամսյակի համեմատ աճել է 0.48 տոկոսային կետով` կազմելով 7.61%, միջբանկային ռեպո շուկայում միջին տոկոսադրույքն աճել է 0.23 տոկոսային կետով` կազմելով 6.83%: ՊՊ առաջնային շուկայում նախորդ եռամսյակի համեմատ նկատվել է տոկոսադրույքների նվազում՝ պայմանավորված չորրորդ եռամսյակում պետբյուջեի մեծ պակասուրդի և արտարժութային շուկայի զարգացումների արդյունքում ձևավորված իրացվելիության բարձր մակարդակով: Մասնավորապես՝ մինչև 1 տարի մարման ժամկետայնությամբ պարտատոմսերի միջին տոկոսադրույքը նվազել է 1.19 տոկոսային կետով` կազմելով 9.10%:

2010 թ. չորրորդ եռամսյակի ընթացքում արտարժույթի շուկայում դրամի միջին շուկայական փոխարժեքը, նախորդ եռամսյակի համեմատ, 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է 1.33%-ով` կազմելով 360.73 դրամ, եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 3.72%-ով` կազմելով 490.43 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 0.85%-ով` կազմելով 11.75 դրամ:

Ինչ վերաբերում է դրամավարկային ցուցանիշների միտումներին, ապա չորրորդ եռամսյակի ընթացքում գրանցված աճը զգալիորեն գերազանցել է ակնկալիքները: Փողի զանգվածն ավելացել է 12.5%-ով, դրամային զանգվածը` 14.0%-ով` փողի և դրամային բազաների համապատասխանաբար 15.8% և 14.1% աճի պարագայում: Եռամսյակի ընթացքում շրջանառությունում եղած կանխիկն ավելացել է 11.9%-ով, դրամային ավանդները՝ 17.0%-ով, իսկ արտարժութային ավանդները` 10.6%-ով (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը` շուրջ 10%-ով): Արդյունքում, դոլարայնացման մակարդակը նախորդ եռամսյակի համեմատությամբ նվազել է 1.6%-ով: Այս ժամանակահատվածում տնտեսության վարկավորման աճը կազմել է 10.1%:

Ընդհանուր առմամբ, տարեսկզբից դրամավարկային պայմանների խստացումն ու պարտադիր պահուստավորման մեխանիզմի փոփոխությունը (ներգրավված արտարժութային միջոցների 50%-ի դիմաց դրամով պահուստավորման իրականացում) իրենց ակնհայտ արտացոլումն են գտել դրամավարկային ցուցանիշների տարեկան վարքագծերում: Այսպես. դրամային բազայի 12.8% աճի և փողի բազայի 0.8% նվազման պարագայում դրամային զանգվածն ավելացել է 15.7%-ով, իսկ փողի զանգվածը՝ 11.8%-ով: Շրջանառությունում գտնվող կանխիկն ավելացել է 7.7%-ով, դրամային և արտարժութային ավանդները՝ համապատասխանաբար 29.0% և 7.0%-ով (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը` 11.4%-ով): Արդյունքում՝ դոլարայնացման մակարդակը նվազել է 4.2%-ով: Արձանագրվել է վարկավորման ծավալների 26.7% աճ, ընդ որում՝ դրամային վարկերն ավելացել են շուրջ 14.0%-ով, իսկ արտարժութային վարկերը` 37.7%-ով (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը` 43.2%-ով): Վերջինիս համար, արտարժութային ավանդների համեմատաբար ցածր աճի տեմպերի պարագայում, հիմնական աղբյուր են ծառայել ԿԲ-ում առևտրային բանկերի՝ արտարժույթով թղթակցային հաշիվների ավելցուկային միջոցները և արտասահմանից ներգրավված վարկային ռեսուրսները:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12