Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԻՆՉ ՎԻՃԱԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ. ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ, ԹԵ ՈՉ
18/11/2009 17:40
Կիսվել

ԻՆՉ ՎԻՃԱԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ. ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ, ԹԵ ՈՉ

Հայաստանյան ապահովագրական 12 ընկերությունների կողմից առաջարկվող ապահովագրական ծառայությունները բավականին ճկուն են եւ համապարփակ: Հայաստանում այսօր ընկերություները մատուցում են տրանսպորտային միջոցների, գույքի, առողջության, դժբախտ պատահարներից, բեռների, պատասխանատվության, ճանապարհորդության, ֆինանսական ռիսկերի ապահովագրական ծառայություններ: Հայաստանում ապահովագրությունն իրականացվում է կամավոր հիմքունքներով եւ Հայաստանը միակ պետությունն է ԱՊՀ երկրների շարքում, որտեղ բացակայում է պարտադիր ապահովագրության որեւիցե տեսակ. շուկան ամբողջապես կայացած չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիա»-ի խորհրդի անդամ Լեւոն Մամիկոնյանը: Ըստ նրա` նախատեսվում է Հայաստանում ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրությունը դարձնել պարտադիր: Լ. Մամիկոնյանի խոսքով, այդ նախաձեռնության կիրառումը կօժանդակի Հայաստանի ապահովագրական շուկայի որակական նոր մակարդակի անցմանը:

Այսօր ապահովագրական ընկերությունների ծառայություններից օգտվում են հիմնականում խոշոր ընկերությունները կամ այն ձեռնարկությունները, որոնք ունեն արտասահմանյան կապիտալ: Կամավոր սկզբունքով ապահովագրությունը շատ քիչ տոկոս է կազմում, նրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր հաճախ են այցելում արտասահմանյան երկրներ, շփումներ ունեն նրանց ապահովագրական շուկաների հետ: Հայաստանում հասարակությունը հիմնականում նախընտրում է առողջության ապահովագրությունը: Լ. Մամիկոնյանը նշեց, որ Հայաստանում ապահովագրական ծառայություններից չօգտվելու մի քանի պատճառ կա` հասարակության մեջ բացակայում է այդ մշակույթը, երկրորդ` մարդկանց ֆինանսական միջոցները չեն բավականացնում: Նա, բերելով օրինակ, նշեց, որ առողջության ապահովագրության համար տարեկան անհրաժեշտ է մոտ 150 հազար դրամ: Այսօր մարդկանց սոցիալական խնդիրներն այնքան շատ են, որ հերթը ապահովագրությանը չի հասնում, շուկան լիարժեք կայանալու համար ժամանակ է անհրաժեշտ: Պետք է ասել, որ նախորդ տարիների համեմատ շուկայում բավական փոփոխություններ նկատվել են, եթե 90-ականների սկզբին կային 85 ապահովագրական ընկերություններ, որոնք զբաղվում էին ամեն ինչով, բացի ապահովագրությունից, ապա այսօր նման իրավիճակը բացակայում է»,-ասաց Լ. Մամիկոնյանը: 1997թ-ին հավաքագրված ապահովագրավճարների գումարը կազմել էր 431.4 մլն դրամ, իսկ 2009թ-ի միայն առաջին կիսամյակում` 4.2 մլրդ դրամ: 1997թ-ին հատուցումների գումարը կազմել էր 126.2 մլն դրամ, իսկ 2009թ-ի առաջին կիսամյակի նույն ցուցանիշը  813 մլն դրամ:  2009թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի 5 ապահովագրական ընկերություն ընդգրկվել է 1000 խոշոր հարկատուների ցուցակում` վճարելով պետբյուջե 515.4 մլն դրամ:

Հայաստանում ապահովագրական ընկերություն ունենալու համար կանոնադրական կապիտալը պետք է կազմի 500 մլն դրամ: 2010թ-ի հունվարի 1-ից այդ գումարի չափը պետք է կազմի 1.5 մլրդ դրամ: Ինչ կլինի շուկայի հետ դժվար է ասել, հնարավոր է որոշ ընկերություններ միավորվեն: Հավանականությունը քիչ է, որ  նոր ապահովագրական ընկերություններ կստեղծվեն»,-ասաց Լ. Մամիկոնյանը: Ինչ վերաբերում է ապահովագրական շուկայի վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությանը, ապա Լ. Մամիկոնյանը նշեց, որ 6 տոկոս անկում է նկատվում, սակայն երրորդ եռամսյակում որոշակի կայունացում կա:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2