Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿԸ ՆՇՈՒՄ Է 2 ԱՄՅԱԿԸ
10/02/2010 13:51
Կիսվել

ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿԸ ՆՇՈՒՄ Է 2 ԱՄՅԱԿԸ

Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը փետրվարի 5-ին նշեց իր գործունեության 2 ամյակը։

Բանկն առաջին անգամ իր հաճախորդների առջև դռները բացեց 2008թ.–ի փետրվարի 5-ին՝ առաջարկելով մատչելի բանկային ծառայություններ բոլորի համար։ Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը հանդիսանում է բանկային և ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող, 100% արտերկրյա կապիտալով բանկ, որի գործունեությունը ուղղված է փոքր և միջին բիզնեսի զարգացմանը։ ՊրոԿրեդիտ Բանկի գործունեության մեկ այլ կարևոր ուղղություններից է՝ նպաստել խնայողության մշակույթի զարգացմանը հասարակության մեջ՝ սկսելով նույնիսկ փոքր գումարներից։

Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը հանդիսանում է ՊրոԿրեդիտ խմբի անդամ, որը բաղկացած է Արևելյան Եվրոպայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում գործող 22 ֆինանսական կառույցներից, որոնց գործունեությունը ղեկավարվում և վերահսկվում է խմբի մայր ընկերության`Մայնի Ֆրանկֆուրտում (Գերմանիա) գտնվող «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» ԲԸ (ProCredit Holding AG) կողմից:
 
ՊրոԿրեդիտ Բանկի հիմնադիրներ են հանդիսանում այնպիսի հեղինակավոր միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են՝

«ՊրոԿրեդիտ Հոլդինգ» ԲԸ (ProCredit Holding AG) – 67.50% բաժնեմասով,
«Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ» (EBRD) – 16.67% բաժնեմասով ,
«Զարգացման Բանկ» (KfW) – 15.83% բաժնեմասով։
 
Բանկի բաժնետերերը միակարծիք են «Պատասխանատու բանկային ծառայություններ» մոդելի հարցում, որով էլ և առաջնորդվում է Բանկը։ Այն ապահովում է Բանկի գործունեության թափանցիկությունը, արդյունավետությունը, երկարաժամկետ կայուն եկամտաբերությունը և նաև նպաստում է երկրի զարգացմանը։
 
Այս երկու տարիների ընթացքում ՊրոԿրեդիտ Բանկն իրեն դրսևորել է որպես պատասխանատու, հասանելի և թափանցիկ գործունեություն ծավալող ֆինանսական հաստատություն։ 2008 թվականի փետրվարից սկսած Բանկն արդեն իսկ ունի շուրջ 9700 հաճախորդ, ներառյալ խնայողական ծառայություններից  օգտվողները, ինչպես նաև շուրջ 32.4 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք վարկային պորտֆել և  18.3 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք հաճախորդներից ներգրավված միջոցներ։

Բանկը մեծ ներդրումներ է կատարում աշխատակիցների վերապատրաստման ծրագրերում՝ աշխատակիցների գիտելիքների կատարելագործման և ՊրոԿրեդիտում մասնագիտական առաջխաղացման հնարավորություն ընձեռելու նպատակով։ Բացի այդ, աշխատակիցների վերապատրաստման մեջ ներդրումները միտված են բարելավելու սպասարկման որակը և աշխատակիցների արհեստավարժության մակարդակը։ Բանկն արդեն իսկ ունի 243 աշխատակից։  

– 2009թ.–ի հունվարին Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը դարձավ VISA միջազգայինի անդամ և սկսեց միջազգային VISA Electron և VISA Classic՝ ժամանակակից միկրոչիպային ապահով տեխնոլոգիայով հագեցած պլաստիկ քարտերի տրամադրումը։
 
– Հայաստանի և Վրաստանի ՊրոԿրեդիտ Բանկերի տարածաշրջանային համագործակցությունը միավորեց սպասարկումը և նպաստեց VISA միջազգային քարտերի խթանմանը։ Բանկերը քարտապանների համար ներկայացրեցին սպասարկման բացառիկ պայմաններ՝ երկուստեք անվճար կանխիկացում Հայաստանի և Վրաստանի բանկոմատներից և դրամարկղային POS տերմինալներից։  
 
– 2009թ.–ին Բանկը ընդլայնեց իր մասնաճյուղերի ցանցը ևս չորսով, որոնցից երկուսը՝ Երևանում, երկուսը՝ համապատասխանաբար Գյումրի և Արտաշատ քաղաքներում։ Ըստ այդմ, մասնաճյուղերի ընդհանուր քանակը դարձավ ութ, որոնցից երեքը՝ մարզերում։
 
– 2009թ.–ի աշնանը Հայաստանի ՊրոԿրեդիտ բանկը ներդրեց գյուղատնտեսական վարկավորման ծրագիրը, քանի որ երկրի տնտեսության այս ճյուղը կարևորագույներից է համարվում և գյուղ. ֆինանսավորման մեծ կարիք ունի։ Արտաշատ քաղաքի նորաբաց մասնաճյուղում, ինչպես նաև Երևանի «Մալաթիա» մասնաճյուղում Բանկը տրամադրում է վարկեր գյուղացիական տնտեսություններին և քաղաքամերձ շրջաններում գյուղատնտեսությամբ զբաղվող ձեռնարկատերերին։ Սա սկիզբ էր գյուղատնտեսության ֆինանսավորմանը նաև Հայաստանի այլ մարզերում և շուտով գյուղ. Ֆինանսավորումը հասանելի կլինի նաև մյուս մարզերում։
 
Բերտոլտ Հերցֆելդ, ՊրոԿրեդիտ Բանկի գործադիր տնօրեն. «Մենք Բանկ ենք ոչ միայն մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար, այլ նաև մեր մասնաճյուղերի հարևանությամբ բնակվող և աշխատող բոլոր մարդկանց համար։ Հաճախորդների համար ստեղծված են թափանցիկ և մատչելի պայմաններ։ Մենք շատ ենք կարևորում թիմային աշխատանքը, որպեսզի կարողանանք գերազանց սպասարկում մատուցել, և շնորհակալություն ենք հայտնում մեր հաճախորդներին մեզ վստահելու համար։ Հպարտ ենք, որ այս կարճ ժամանակահատվածում հասել ենք լավ արդյունքների և 2010թ.–ին ակնկալում ենք ավելի դինամիկ զարգացում»։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98