
ՀԲՄ. Շնորհակալագիր Արթուր Ջավադյանին՝ պաշտոնավարման ավարտի կապակցությամբ
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ավարտի կապակցությամբ տեղի է ունեցել ԿԲ նախագահի հանդիպումը Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանի հետ։
Հանդիպման շրջանակում ՀԲՄ նախագահը բանկային համակարգի անունից շնորհակալագիր է հանձնել Արթուր Ջավադյանին՝ Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի կայացման, զարգացման և միջազգային կառույցներում ինտեգրման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։
Արթուր Ջավադյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել համատեղ արդյունավետ և կառուցողական աշխատանքի համար՝ վստահություն հայտնելով, որ ԿԲ և ՀԲՄ միջև ձևավորված գործընկերային կապերն այսուհետ ևս կծառայեն ի շահ և ի բարօրություն ֆինանսական համակարգի։