Ֆինանսական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 368.50+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 72.26+2.09 WTI - 69.02+1.87
COMEX:  GOLD - 4139.00+1.74 SILVER - 62.60+4.80
COMEX:  PLATINUM - 1665.00+2.54
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.19-0.81 EUR/GBP - 1.1439+0.54
FOREX:  EUR/USD - 1.1439+0.54 GBP/USD - 1.3357+0.59
STOCKS RUS:  RTSI - 911.99-3.36
STOCKS US: DOW JONES - 52900.07+1.14 NASDAQ - 25832.67-0.80
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 69744.07+1.47 TOPIX - 4064.60+1.24
STOCKS CHINA:  HANG SENG - 23350.03+1.28 SSEC - 4043.64+0.37
STOCKS EUR:  FTSE100 - 10652.87+1.67 CAC40 - 8474.86+1.65
STOCKS EUR:  DAX - 25580.88+2.16
03/07/2026  CBA:  USD - 367.79-0.41 GBP - 491.18+0.3
03/07/2026  CBA:  EURO - 421.01+0.93
03/07/2026  CBA:  GOLD - 48827+416 SILVER - 705.23+15.67
US FDA: IQOS-ը նվազեցնում է վնասակար ազդեցությունը. Բաժնետոմսերի  0.8% աճ
08/07/2020 18:01
Կիսվել

US FDA: IQOS-ը նվազեցնում է վնասակար ազդեցությունը. Բաժնետոմսերի 0.8% աճ

Հեղինակավոր Bloomberg պարբերականն անդրադարձել է ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչության (US FDA)՝ IQOS-ի վերաբերյալ որոշմանը։ Այսուհետ Ֆիլիպ Մորրիսը իրավունք ունի ԱՄՆ-ում IQOS-ը առաջխաղացնել որպես մոդիֆիկացված ռիսկով ծխախոտի արտադրատեսակ և պնդել, որ այն ունի մարդու օրգանիզմի վրա նվազեցված ազդեցություն։

Հուլիսի 7-ին FDA-ը եզրահանգեց․ առկա գիտական տվյալները ցույց են տալիս, որ IQOS-ը մոդիֆիկացված ռիսկով ծխախոտի արտադրատեսակ է, ինչը նշանակում է, որ այն էապես նվազեցնում է վնասակար և հնարավոր վնասակար նյութերի արտազատումը, քան մեզ ծանոթ սիգարետը։

Բացի այդ, գործակալությունը մեջբերեց գիտական ուսումնասիրությունները, որոնք վկայում են․ ամբողջությամբ IQOS-ի անցում կատարելը զգալիորեն նվազեցնում է օրգանիզմի վրա վնասակար նյութերի ազդեցությունը։

«Ընկերության կողմից ներկայացված տվյալները վկայում են, որ այդ արտադրատեսակը մեր կողմից թույլատրված պնդումներով առաջխաղացնելը կարող է օգնել նիկոտինային կախվածություն ունեցող չափահաս ծխողներին հրաժարվել սիգարետից ու նվազեցնել իրենց օրգանիզմի վրա վնասակար նյութերի ազդեցությունը, բայց միայն այն դեպքում, երբ ամբողջությամբ անցնեն IQOS-ի», – նշել է FDA-ի Ծխախոտային արտադրատեսակների կենտրոնի տնօրեն Միչ Զելլերը։

Սննդամթերքի ու դեղորայքի վարչության որոշումը IQOS-ին առավելություն է տալիս էլեկտրոնային սիգարետի նկատմամբ, որոնք, չունենալով FDA-ի նմանատիպ որոշումը, չեն կարող օգտագործել մոդիֆիկացված ազդեցության մասին պնդումը։

FDA-ն իր հայտարարության մեջ շեշտել է, որ նվազեցված ազդեցությունից չի հետևում IQOS-ի անվնաս լինելը։ Փոխարենը այս արտադրատեսակն ավելի քիչ վնասակար այլընտրանք է այն մարդկանց համար, ովքեր ամբողջությամբ կհրաժարվեն սիգարետից։

FDA-ի պաշտոնական հաղորդագրությունը հրապարակելուց հետո Ֆիլիպ Մորրիսի բաժնետոմսերի արժեքն աճել է 0.8%-ով՝ հասնելով $71.13 դոլարի, իսկ Մորգան Սթենլիի վերլուծաբան Պամելա Կաուֆմանը գործակալության որոշումը որակել է որպես դրական առաջխաղացում։

US FDA որոշում՝ fda.gov

Bloomberg` bloomberg.com

03/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.79
-0.41
Եվրո (EUR)
421.01
+0.93
Ռուբլի (RUR)
4.7586
+0.0375
Լարի (GEL)
139.29
+0.02
48827
+416
Արծաթ
705.23
+15.67