Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 14/07/20
Նավթի գներն աճել են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 3.37%-ով և կազմել 40.48 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.99%-ով և կազմել 43.10 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):
NYMEX. Թանկարժեք մետաղների գներ
Նյու-Յորքի NYMEX բորսայում հուլիսի 14-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.66%-ով և կազմել 1811.80 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.03%-ով և կազմել 19.65 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.60%-ով և կազմել 840.70 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):
LME. Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հուլիսի 14-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 1.59%-ով և կազմել 1695.50 դոլար, պղնձի գինն աճել է 3.43%-ով և կազմել 6537.00 դոլար, կապարի գինն աճել է 1.03%-ով և կազմել 1870.00 դոլար, նիկելի գինն աճել է 3.17%-ով և կազմել 13524.00 դոլար, անագի գինն աճել է 1.89%-ով և կազմել 17278.00 դոլար, ցինկի գինն աճել է 3.11%-ով և կազմել 2223.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.42%-ով և կազմել 15543.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 28500.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա:
Ամերիկյան ինդեքսներն աճել են
ԱՄՆ ֆոնդային բորսաներում հուլիսի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 2.13%-ով և կազմել 26642.59 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.34%-ով և կազմել 3197.52 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.94%-ով և կազմել 10488.58 կետ:
Եվրոպական ինդեքսներ
Եվրոպական ֆոնդային բորսաներում հուլիսի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.80%-ով և կազմել 12697.36 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.96%-ով և կազմել 5007.46 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.06%-ով և կազմել 6179.75 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.43%-ով և կազմել 1216.79 կետ: