Ֆինանսական

USD BUY - 367.00+0.50 USD SELL - 369.50+0.50
EUR BUY - 425.50-1.50 EUR SELL - 432.00-1.50
OIL:  BRENT - 109.47+2.38 WTI - 105.42+2.96
COMEX:  GOLD - 4555.80-1.29 SILVER - 77.16-9.13
COMEX:  PLATINUM - 1991.80-1.87
LME:  ALUMINIUM - 3652.50+2.04 COPPER - 14153.00+1.51
LME:  NICKEL - 19177.00-0.39 TIN - 56046.00+0.61
LME:  LEAD - 2009.00+1.08 ZINC - 3528.50+1.39
FOREX:  USD/JPY - 158.72+0.16 EUR/GBP - 1.1623-0.24
FOREX:  EUR/USD - 1.1623-0.24 GBP/USD - 1.3321-0.39
STOCKS RUS:  RTSI - 1134.62-0.92
STOCKS US: DOW JONES - 49526.17-1.07 NASDAQ - 26225.15-1.54
STOCKS US: S&P 500 - 7408.50-1.24
STOCKS JAPAN:  NIKKEI - 61409.29-1.99 TOPIX - 3863.97-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 25962.73-1.62 SSEC - 4135.39-1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10195.37-1.71 CAC40 - 7952.55-1.60
STOCKS EUR:  DAX - 23950.57-2.07
15/05/2026  CBA:  USD - 368.23-0.55 GBP - 492.77-5.49
15/05/2026  CBA:  EURO - 428.95-2.78
15/05/2026  CBA:  GOLD - 55442+4 SILVER - 1027.4-0.5
Նիկոլ Փաշինյան. 2020թ. հուլիսի դրությամբ աճել են աշխատավարձից վճարվող եկամտահարկի ծավալը և գրանցված աշխատատեղերի քանակը
24/08/2020 10:38
Կիսվել

Նիկոլ Փաշինյան. 2020թ. հուլիսի դրությամբ աճել են աշխատավարձից վճարվող եկամտահարկի ծավալը և գրանցված աշխատատեղերի քանակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվյալների է ներկայացրել Հայաստանում գրանցված աշխատատեղերի, վճարված եկամտահարկի և միջին աշխատավարձի մասին։

«2020 հուլիսին Հայաստանի Հանրապետությունում աշխատող քաղաքացիների համախառն աշխատավարձի ֆոնդը կազմել է 127 մլրդ 391 մլն ՀՀ դրամ. սա այն գումարն է, որ վճարվել է գործավորներին եւ որի դիմաց եկամտային հարկ է հաշվարկվել: Նույն ցուցանիշը 2020թ. հունիսին կազմել է 120 մլրդ 846 մլն դրամ, իսկ 2019թ. հուլիսին՝ 117 մլրդ 627 մլն դրամ:

Ճշգրտված տվյալներով՝ եթե 2019թ. հուլիսին համախառն աշխատավարձը բաշխվել է 606 հազար 465, իսկ 2020 թվականի հունիսին 609 հազար 302 աշխատատեղերի միջեւ, ապա 2020 թվականի հուլիսին աշխատավարձի հիմնադրամի բաշխմանը մասնակցել է 613 հազար 62 աշխատատեղ:

Եթե 2019թ. հուլիսին մեկ աշխատատեղին բաժին հասած միջին աշխատավարձը կազմել է 193 հազար 955 դրամ, 2020 թվականի հունիսին՝ 198 հազար 335 դրամ, 2020 թվականի հուլիսին այդ թիվը կազմել է արդեն 207 հազար 795 դրամ:

Հիշեցնեմ, որ 2020 թվականի ապրիլից ի վեր կառավարությունը ընդունել է մի շարք հակաճգնաժամային միջոցառումներ, որոնց նպատակը աշխատատեղերի պահպանումն է եւ աշխատավարձերի անկումը կանխելը:

Պաշտոնական այս թվերը ապացուցում են, որ այդ միջոցառումները արդյունավետ են եղել: Ուզում եմ հիշեցնել, որ վերը նշված թվերը ձեւավորվել են բացառապես տնտեսվարողների ներկայացրած հաշվետվությունների հիման վրա եւ այս թվերը ընկած են տնտեսվարողների հարկային պարտավորությունների հիմքում», – իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը:

15/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.23
-0.55
Եվրո (EUR)
428.95
-2.78
Ռուբլի (RUR)
5.0312
+0.0111
Լարի (GEL)
137.5
-0.1
55442
+4
Արծաթ
1027.4
-0.5