Ֆինանսական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Սուրեն Պարսյան. Վարկերի տոկոսադրույքները իջնելու փոխարեն բարձրանում են
15/09/2020 17:38
Կիսվել

Սուրեն Պարսյան. Վարկերի տոկոսադրույքները իջնելու փոխարեն բարձրանում են

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամը մեծ հարված է հասցրել բոլոր երկրներին։ Տնտեսության աճի տեմպը պահպանելու համար կենտրոնական բանկերը շտապեցին վերանայել իրենց դրամավարկային քաղաքականությունները, մասնավորապես՝ կտրուկ նվազեցրեցին վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որն ուղղակիորեն նպաստում է վարկային տոկոսադրույքների իջեցմանը՝ առաջացնելով գնաճային ճնշումներ։ 2020 թվականի մարտի 17-ից մի քանի փուլով ՀՀ կենտորանական բանկը նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, և այսօր՝ սեպտեմբերի 15-ի նիստում որոշվել է կրկին անգամ նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 4,25 տոկոս։

Այս տարվա ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունը ենթադրում էր, որ առևտրային բանկերի վարկերի տոկոսադրույքները պետք է իջնեին, սակայն պաշտոնական վիճակագրությունը արձանագրում է ճիշտ հակառակը։ Եթե 2019 թվականի դեկտեմբերին (վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5,5 տոկոս) առևտրային բանկերի՝ մինչև մեկ տարի միայն դրամով տրամադրված վարկային տոկոսադրույքը՝ 11,4 տոկոս էր, ապա 2020 թվականի հուլիսին (վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 4,5 տոկոս) վարկային տոկոսադրույքը կազմել է 11,59 տոկոս, այսինքն՝ այս տարի վարկային տոկոսադրույքները ավելի են բարձրացել։ Անշուշտ, պաշտոնատար անձինք սա կարող են բացատրել այս տարվա ճգնաժամային իրավիճակով, ռիսկայնության աճով, բայց դա վարկերի տակ կքած մարդկանց, բիզնեսին շատ քիչ է հետաքրքրում։ Ակնհայտ է, որ գործող իշխանությունները պատշաճ ուշադրություն չեն դարձնում ԿԲ-ի գործունեությանը, ինչի արդյունքում՝ ԿԲ-ն շարունակում է սպասարկել միայն բանկային համակարգի շահերը։

Սուրեն Պարսյան. Վարկերի տոկոսադրույքները իջնելու փոխարեն բարձրանում են

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու,

տնտեսագետ Սուրեն Պարսյան

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88