Ֆինանսական

USD BUY - 381.00+0.50 USD SELL - 383.00-0.50
EUR BUY - 441.50-1.00 EUR SELL - 447.00-1.00
OIL:  BRENT - 63.02+1.03 WTI - 59.12+1.76
COMEX:  GOLD - 4490.30+0.91 SILVER - 78.88+5.57
COMEX:  PLATINUM - 2296.70+2.70
LME:  ALUMINIUM - 2952.00-0.29 COPPER - 12222.00+0.49
LME:  NICKEL - 15814.00+0.18 TIN - 40743.00-4.84
LME:  LEAD - 2005.50+0.55 ZINC - 3088.50-0.06
FOREX:  USD/JPY - 157.85+0.42 EUR/GBP - 1.1634-0.21
FOREX:  EUR/USD - 1.1634-0.21 GBP/USD - 1.3399-0.27
STOCKS RUS:  RTSI - 1097.31+0.23
STOCKS US: DOW JONES - 49504.07+0.48 NASDAQ - 23671.35+0.81
STOCKS US: S&P 500 - 6966.28+0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 51939.89+1.61 TOPIX - 3514.11+0.85
STOCKS CHINA:  HANG SENG - 26231.79+0.32 SSEC - 4120.43+0.92
STOCKS EUR:  FTSE100 - 10124.60+0.80 CAC40 - 8362.09+1.44
STOCKS EUR:  DAX - 25261.64+0.53
09/01/2026  CBA:  USD - 381.21-0.18 GBP - 511.13-1.73
09/01/2026  CBA:  EURO - 443.92-1.51
09/01/2026  CBA:  GOLD - 54287-132 SILVER - 921.73-46.78
Կենտրոնական բանկ. Արեվելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության ծրագրի ֆինանսական ներառման քաղաքականության փորձագետների խմբի 6-րդ հանդիպում
14/10/2020 12:32
Կիսվել

Կենտրոնական բանկ. Արեվելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության ծրագրի ֆինանսական ներառման քաղաքականության փորձագետների խմբի 6-րդ հանդիպում

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը և Ֆինանսական ներառման դաշինքը (այսուհետ՝ ՖՆԴ) 2020 թվականի հոկտեմբերի 14-15-ին կազմակերպում են Ֆինանսական ներառման քաղաքականության փորձագետների խմբի (այսուհետ՝ փորձագետների խումբ) 6-րդ հանդիպումը և անդամների վերապատրաստումը:

Գիտելիքների և փորձի փոխանակման այս միջոցառմանը, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով կանցկացվի էլեկտրոնային ռեժիմով, կմասնակցեն ՖՆԴ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) ներկայացնող յոթ երկրների ֆինանսական ոլորտի կարգավորողները և քաղաքականություն մշակողները: Ծրագրի անդամներն են  Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կենտրոնական բանկերը, ինչպես նաև Ղազախստանի ֆինանսական շուկայի կարգավորման և զարգացման գործակալությունը և Մոնղոլիայի ֆինանսական կարգավորման հանձնաժողովը:

Սա փորձագիտական խմբի  երկրորդ հանդիպումն է, որը COVID-19 համավարակի բռնկումից հետո կազմակերպել է ՀՀ Կենտրոնական բանկը` ցույց տալով իր և Ծրագրի մյուս անդամների հանձնառությունը՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (այսուհետ` ԱԵԿԱ) տարածաշրջանում ֆինանսական ներառումը արագացնելու հարցում: ՀՀ կենտրոնական բանկը Ծրագրի ներկայիս նախագահողն է:

«Ծրագրի Փորձագիտական խմբի հանդիպումը և նրա անդամների համար կազմակերպվող դասընթացը անդամ երկրների հիմնական ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները կիսելու հիանալի հնարավորություն է: Այն մեծ հնարավորություն է ամփոփելու վերջին մի քանի ամիսների աշխատանքի արդյունքները և ուսումնասիրելու համատեղ ուսումնառության հնարավորությունները` անդրադառնալով ֆինանսական կրթության և գրագիտության բնագավառի կոնկրետ  մարտահրավերներին, ինչպես նաև ֆինանսական ներառումը խթանող թվային նորարարություններին», ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:

Երկօրյա այս միջոցառումը կմեկնարկի Ծրագրի անդամների փորձի փոխանակումով այնպիսի կարևոր թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են «Էլեկտրոնային եղանակով Ճանաչիր քո հաճախորդին» (e-KYC) , էլեկտրոնային նույնականացում (e-ID) և տարածաշրջանային փոխգործակցող վճարային համակարգեր: Այնուհետև Ծրագրի անդամների համար կանցկացվի դասընթաց ֆինանսական կրթության և գրագիտության ծագրերի վերաբերյալ, արտացոլելով տարածաշրջանում ազգային ֆինանսական կրթության ռազմավարություններ մշակող երկրների աճող թիվը։

«Մենք շնորհակալ ենք Հայաստանին ՖՆԴ-ի և Ծրագրի առաջատարը լինելու և այս տարի տարածաշրջանային ծրագրի երկու հանդիպումների համակազմակերպիչը հանդիսանալու համար: Թեև COVID-19-ով պայմանավորված ճգնաժամը զգալի ազդեցություն է թողել  ՖՆԴ-ի ամբողջ ցանցի վրա, մենք կարծում ենք, որ եթե չլինեին անցյալ տասնամյակում ՖՆԴ-ի անդամ երկրների կողմից կատարված քայլերը՝ ֆինանսական ներառումը խթանելու ուղղությամբ, ինչպես նաև նախորդ ամիսների ճգնաժամին իրենց նախաձեռնողական քաղաքականության արձագանքը, իրավիճակը կարող էր լինել շատ ավելի վատ: Ճգնաժամի հետևանքները մեղմելու հարցում կարևոր դեր ունեցան թվային ֆինանսների (digital finance), mobile money, գործակալային բանկային գործունեության (agent banking),  «Ճանաչիր քո հաճախորդին» (e-KYC)  և ՓՄՁ-ների ֆինանսավորման ծրագրերը», – ասաց ՖՆԴ-ի գործադիր տնօրեն պարոն Ալֆրեդ Հանիգը:

ՖՆԴ-ի գործադիր տնօրենի կարծիքով «բարելավված նորմալ իրավիճակի» վերականգնմանը և կառուցմանը զուգահեռ մենք որպես կարգավորող մարմիններ, պետք է ճիշտ եզրակացություններ անենք մինչ այժմ սովորածից և նպատակ ունենանք կառուցել «նոր տնտեսություն»։ Պարոն Հանիգը ընդգծեց, որ բացի թվային ֆինանսական ծառայությունների շնորհիվ ձեռքբերումներից, վերականգնման գործընթացը պետք է հաշվի առնի նաև «կանաչ ֆինանսների» քաղաքականությունը, որպեսզի նոր տնտեսությունը լինի կանաչ, դիմացկուն և սոցիալապես ներառական, ինչպես նաև սատարի գենդերային հավասարությանը՝ արտակարգ իրավիճակների և վերականգնման ծրագրերը մշակելիս:

«Ճգնաժամը չի ավարտվել և մենք միասին ենք անցնում այս ճանապարհը: Սակայն յուրաքանչյուր ճգնաժամ նաև հնարավորություններ է ընձեռում: Մենք ՖՆԴ-ում գտնում ենք, որ քաղաքականություն մշակողները պետք է արագացնեն ֆինանսական ներառման ուղղությամբ քայլերը, որպեսզի այդ ջանքերը օգուտ բերեն նույնիսկ ոչ ֆորմալ հատվածին՝ վերականգնման գործընթացին նոր լիցք հաղորդելու համար: Լյուքսեմբուրգում վերջերս բացված մեր Եվրոպայի գրասենյակը օգնում է արագացնել ՖՆԴ-ի անդամների միջև գիտելիքների փոխանակումը, համատեղ ուսումնառությունը ցանցի մնացած մասի համար և դրա սահմաններից դուրս», ընդգծեց պարոն Հանիգը։

ՖՆԴ-ի ցանցի հավաքական գիտելիքների հետագա խորացման արդյունքում զարգացած երկրների կարգավորող մարմինները, ներառյալ Գերմանիայի և Չեխիայի, և մասնավոր հատվածի առանցքային շահակիցները նույնպես կմասնակցեն միջոցառումների վերջին օրվան՝ ՖՆԴ-ի Պետական-մասնավոր երկխոսության (ՊՄԵ) և Զարգացած-զարգացող երկրների երկխոսության հարթակների ներքո: Մասնակիցների լայն սպեկտրը՝ VISA-ի և Mastercard-ի երկարաժամկետ ռազմավարական գործընկերներից մինչև նոր ՊՄԵ գործընկեր Home Credit-ի, կքննարկի «Ճանաչիր քո հաճախորդին» (e-KYC) էլեկտրոնային ծրագրի և էլեկտրոնային նույնականացման ծրագրի (e-ID) կարևորագույն նորարարությունները, կարգավորման դաշտը, քաղաքականության համապատասխան գործոնները և քաղած դասերը:

Այս տարվա սկզբին ՀՀ ԿԲ-ն և ՖՆԴ-ն համատեղ կազմակերպել էին Ծրագրի 5-րդ հանդիպումը, որը տեղի ունեցավ 2020 թ. հունիսի 1-3-ը։ Այդ հանդիպումը ՖՆԴ-ի առաջին տարածաշրջանային միջոցառումն էր, որը COVID-19 համավարակով պայմանավորված իրականացվեց էլեկտրոնային ռեժիմով: Միայն 2020 թ.-ին Հայաստանը դաշինքում  իր աշխատանքների շրջանակներում հրատարակել է երեք գիտելիքային պրոդուկտ՝ տարածելով իր գիտելիքներն ու փորձը տարածաշրջանի և ամբողջ աշխարհի կազմակերպության անդամների համար: Դրանք են․ The Long-Term Effectiveness of Financial Education Classroom Workshops in Rural Areas the Case of Armenia (Գյուղական բնակավայրերում ֆինանսական կրթության լսարանային սեմինարների երկարաժամկետ արդյունավետությունը՝ Հայաստանի փորձը), Key Facts Statements For Credit: Do They Work? The Experience of Armenia (Վարկերի անհատական թերթիկներ. արդյո՞ք դրանք գործում են՝ Հայաստանի փորձը), The Financial Competency Matrix for Adults, A Policy Framework (Ֆինանսական կարողունակության մատրից՝ քաղաքականության շրջանակ)։

Ծրագրի անդամները կլինեն ՖՆԴ-ի վերջերս Լյուքսեմբուրգում բացված Եվրոպական ներկայացուցչության գրասենյակի (ԵՆԳ) (European Representative Office) հիմնական շահառուների թվում, որը նախատեսված է զարգացող և զարգացած երկրներում կարգավորող մարմինների համատեղ ուսումնառության և գիտելիքների փոխանակման հնարավորությունները ընդլայնելու համար՝ նպաստելով առավել արդար, ներառական և կանաչ տնտեսության վերականգնմանը: Լյուքսեմբուրգի ֆինանսների նախարարության և արտաքին և եվրոպական գործերի նախարարության կողմից համատեղ ղեկավարվող ՖՆԴ ԵՆԳ-ն մաս է կազմում ավելի լայն ապակենտրոնացման, կենտրոնանալով հասցեական ֆինանսական ծառայությունների և պրոդուկտների տրամադրման վրա, որոնք բավարարում են գործող և հավանական անդամների կարիքները եվրոպական մայրցամաքում և այլուր: 2021 թվականին նախատեսվում է բացել ՖՆԴ-ի Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների գրասենյակ Կոստա Ռիկայի մայրաքաղաք Սան Խոսեում:

2018 թ.-ին մեկնարկած Ծրագիրը ՖՆԴ-ի վերջին տարածաշրջանային ծրագիրն է և առաջնային պլատֆորմը ԱԵԿԱ-ի տարածաշրջանի ՖՆԴ-ի անդամ հաստատությունների համար` աջակցելու և զարգացնելու ֆինանսական ներառման քաղաքականությունը և կարգավորիչ շրջանակները, և համակարգելու տարածաշրջանային համատեղ ուսումնառության ջանքերը: Ծրագիրը միտված է տարածաշրջանային մարտահրավերների հաղթահարմանը և ֆինանսական ներառման գլոբալ քաղաքականության հարցում ԱԵԿԱ տարածաշրջանի դերակատարման բարձրացմանը: Ծրագրի ներքո գործում է փորձագիտական խումբ, որը կազմված է հիմնական կամ փոխարինող փորձագետներից, ովքեր անմիջականորեն մասնակցում են ֆինանսական ներառման ուղղությամբ տարվող փորձագիտական աշխատանքներին:

ՀՀ կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է, որի հիմնական առաքելությունը գների և ֆինանսական կայունության ապահովումն է: ՀՀ կենտրոնական բանկը, որի գլխամասային գրասենյակը Երևանում է, հանդիսանում է ՖՆԴ ցանցի ակտիվ անդամ: 2011 թ.-ին ցանցին միանալուց հետո այն ստանձնել է Մայայի հռչակագրի վեց պարտավորություններ, այդ թվում` գիտելիքների, հմտությունների հետագա կատարելագործման` իր պետական սահմաններում ֆինանսական ներառումը խորացնելու համար, ինչպես նաև փորձի փոխանակման գործընկեր երկրների հետ: ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական ներառման առաջնահերթություններից է ֆինանսական գրագիտությունը։ Ֆինանսական գրագիտության գնահատականները օգտագործվել են 2014 թ.-ին Հայաստանի ֆինանսական կրթության ազգային ռազմավարության (այսուհետ՝ ՖԿԱՌ) մշակման համար: Նույն թվականին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ դրեց Ֆինանսական կարողությունների գնահատման նախագիծը` Հայաստանում ֆինանսական կրթման ազգային հենանիշի մշակման և ՖԿԱՌ-ի չափելի թիրախների սահմանման նպատակով: www.cba.am

ՖՆԴ-ն ֆինանսական ներառման քաղաքականության և կարգավորման առաջատար կազմակերպությունն է աշխարհում: ՖՆԴ-ի ցանցը կազմում են մոտ 100 անդամ կառույցներ, այդ թվում՝ կենտրոնական բանկեր, ֆինանսների նախարարություններ և ավելի քան 80 զարգացող և զարգացող շուկայական տնտեսությամբ երկրների ֆինանսական կարգավորիչ մարմիններ: ՖՆԴ-ի աշխատանքն ուղղված է քաղաքականություն մշակողների հնարավորությունների  ընդլայնմանը` բարելավելու սոցիալապես անապահով բնակչության համար որակյալ ֆինանսական ծառայությունների մատչելիությունը և խթանելու դրանց օգտագործումը՝ կայուն և ներառական քաղաքականության ձևավորման, իրականացման միջոցով։ www.afi-global.org

09/01/2026
դրամ
Դոլար (USD)
381.21
-0.18
Եվրո (EUR)
443.92
-1.51
Ռուբլի (RUR)
4.8108
+0.0666
Լարի (GEL)
141.5
-0.08
54287
-132
Արծաթ
921.73
-46.78