Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Կենտրոնական Բանկի. վարկային կազմակերպության կողմից վերադարձման ենթակա գումարների վերաբերյալ
23/01/2021 19:58
Կիսվել

Կենտրոնական Բանկի. վարկային կազմակերպության կողմից վերադարձման ենթակա գումարների վերաբերյալ

Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված վերահսկողական միջոցառման և «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ (այսուհետ՝ Ընկերություն) կողմից ընդունված որոշման՝ ՀՀ կենտրոնական բանկն իրազեկում է.

  • Ընկերության այն հաճախորդները, որոնք 01.01.2018 թվականից մինչև 30.07.2020 թվականն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից ստացել են սպառողական վարկեր, գյուղատնտեսական վարկեր (մինչև 5 մլն դրամ), առևտրային վարկեր (մինչև 5 մլն դրամ գերփոքր[1] առևտրային կազմակերպություններին տրամադրված) ու կատարել են իրենց վարկային պարտավորությունների ամբողջական` այդ թվում վաղաժամկետ մարումներ և որոնց գծով վարկերի մարման պահին չեն կատարվել տարեկան տոկոսադրույքի վերահաշվարկ՝ պայմանավորված Ընկերության կողմից իրականացվող գործընթացներում տարին 365 օրվա փոխարեն 360 օր ընդունելու փաստով, կարող են դիմել Ընկերությանը և հետ ստանալ Ընկերության կողմից կատարված վերահաշվարկների արդյունքում վերադարձման ենթակա գումարները։ Ընկերությունը կվերադարձնի այդ գումարները 2021 թվականի ընթացքում։
  • Ընկերության այն հաճախորդները, որոնք 01.01.2018 թվականից Ընկերության կողմից ստացել են սպառողական վարկեր, գյուղատնտեսական վարկեր (մինչև 5 մլն դրամ), առևտրային վարկեր (մինչև 5 մլն դրամ գերփոքր1 առևտրային կազմակերպություններին տրամադրված) ու կատարել են իրենց վարկային պարտավորությունների ամբողջական վաղաժամկետ մարումներ և որոնց գծով վարկերի մարման պահին չեն կատարվել վերահաշվարկ` պայմանավորված Ընկերության ընդհանուր ծախսի չնվազեցման փաստով, կարող են դիմել Ընկերությանը և հետ ստանալ Ընկերության կողմից իրականացվող գործընթացներում կատարված վերահաշվարկների արդյունքում վերադարձման ենթակա գումարները։ Ընկերությունը կվերադարձնի այդ գումարները 2021 թվականի ընթացքում։

Վերը նշված անհամապատասխանությունների արդյունքում Ընկերությունը խախտել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջները, ինչի համար ՀՀ կենտրոնական բանկի Նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ Ընկերության նկատմամբ կիրառվել է 500.000 ՀՀ դրամ չափով տուգանք և տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Հարցերի և պարզաբանումների դեպքում Ընկերության հաճախորդները կարող են դիմել «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին՝ [email protected] հասցեով ուղարկելով համապատասխան հաղորդագրություն կամ զանգահարելով Ընկերության 012 555 555 հեռախոսահամարով:

[1] առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 10 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 100 մլն դրամը։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37