Ֆինանսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
CDA Online հավելված․ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի ծառայություններից արդեն հնարավոր է օգտվել առցանց
15/06/2021 11:16
Կիսվել

CDA Online հավելված․ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի ծառայություններից արդեն հնարավոր է օգտվել առցանց

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDA Օnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից և փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների և թողարկողների համար գործարկվել է նաև էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։

«CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը), մասնակցել ընդհանուր քննարկմանը, քվեարկել ու ստանալ նախորդ ժողովների բոլոր նյութերը։ Թողարկողն, իր հերթին, հնարավորություն է ստանում առանց հավելյալ ռեսուրսներ ծախսելու հրավիրել ընկերության ընդհանուր ժողով, ստանալ քվերակության ամփոփ տվյալները, ներդրողների հետ շփումն ավելի օպերատիվ կազմակերպել։ Այս գործիքը հնարավորություն է տալիս բաժնետերերին մասնակցելու թողարկողի կողմից հրավիրված ժողովին` առանց ժողովն անցկացնելու վայր ժամանելու։

«CDAօnline»-ով կարելի է տեսնել նաև արժեթղթերի և կուտակային կենսաթոշակային հաշվի մնացորդը, կատարված փոխանցումների պատմությունը, կապ հաստատել հաշվի օպերատորի, դեպոզիտարիայի հետ և այլն։

«Դեպոզիտարիայի հավելվածի ստեղծումը մեր առաջնային նպատականերից էր, որն արդեն իրականություն է և որով տեխնոլոգիական նորարարության նոր փուլ մտանք: Այն հայաստանյան շուկան ավելի գրավիչ կդարձնի օտարերկրյա ներդրողների համար, քանի որ վերջիններիս հնարավորություն է տալիս կառավարել ակտիվները աշխարհի ցանկացած կետից։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ տարածաշրջանում և ամբողջ աշխարհում այն քիչ դեպոզիտարիաներից ենք, որ գործարկել ենք հավելվածը և հիմա համագործակցում ենք այլ երկրների դեպոզիտարիաների հետ` փոխանցելու մեր փորձը: Հավելվածի գլխավոր առանձնահատկությունը բաժնետիրական ընկերությունների ժողովներն օնլայն հարթակ տեղափոխելն է բաժնետերերը կարող են միանալ իրենց բջջային հեռախոսով, հայտնել կարծիք, կատարել քվեարկություն և ստանալ քվեարկության արդյունքներն էլեկտրոնային եղանակով»,- նշել է AMX- Հայասատանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Վահան Ստեփանյանը:

«CDAօnline»-ը հասանելի է 24/7 ռեժիմով՝ աշխարհի ցանկացած երկրից, վեբ կամ բջջային հավելվածով։ Հավելվածն օգտագործելիս անհրաժեշտ է ծանոթանալ ուղեցույցին և օգտագործման կանոններին։

AMX- Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան մատուցում է քլիրինգի ու վերջնահաշվարկի, ակտիվների սպասարկման ու ռեեստրավարման ծառայություններ՝ թույլ տալով հայաստանյան ու միջազգային գործընկերներին ավելի արդյունավետ իրականացնել իրենց ընթացիկ աշխատանքները։ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան նաև Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի  պահառուն և մասնակիցների ռեեստրավարն է:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29