Ռոբերտ Կիյոսակի. Bitcoin-ը կփրկի աշխարհի խոշորագույն ճգնաժամից
«Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» բեսթսելերի հեղինակ Ռոբերտ Կիյոսակին կարծում է, որ առաջիկայում սպասվող խոշորագույն տնտեսական ճգնաժամից կարելի է փրկվել ներդրումներ կատարելով Bitcoin-ի, ոսկու և արծաթի մեջ։
Կիյոսակին այս մասին գրառում է կատարել իր թվիթերյան էջում, հավելելով, որ հիմա ապագա աղետին պատրաստվելու ամենահարմար ժամանակն է։ Կիյոսակին առաջին անգամ չէ, որ գրում է սպասվող տնտեսական աղետի մասին, նշելով, որ հերթական ճգնաժամի ԱՄՆ կողմից փչվող դոլորային փուչիկն է։
Կիյոսակին կանխատեսել է նաև Bitcoin-ի փոխարժեքի վերջին անկումը՝ 28.8 հազար դոլար, հավելելով, որ հիմա պատրաստվում է ներդրումներ կատարել առաջատար կրիպտոարժույթում։