Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՊԵԿ. 2021թ. հունվար-սեպտեմբերին պետբյուջեի հարկային եկամուտները կազմել են 1.137 տրլն դրամ
14/10/2021 16:05
Կիսվել

ՊԵԿ. 2021թ. հունվար-սեպտեմբերին պետբյուջեի հարկային եկամուտները կազմել են 1.137 տրլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր ՀՀ կառավարության հերթական նիստից հետո ներկայացրել է 2021թ. 9 ամիսների հարկային եկամուտների ցուցանիշները: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է հավաքագրվել 1 տրիլիոն 137 մլրդ դրամ գումար:

2020թ. նույն ժամանակաշրջանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրիլիոն 16 մլրդ դրամ դրամ, 2019թ․-ին՝ 1 տրիլիոն 79 մլրդ դրամ դրամ: Այսպիսով՝ 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրված գումարն ավելի է 58 մլրդ դրամով կամ 5.4%-ով։

ՊԵԿ նախագահը նշել է, որ համեմատությունը կատարվել է 2019թ․ հետ՝ հաշվի առնելով, որ 2019 թվականը բոլոր ցուցանիշների, այդ թվում՝ պետական եկամուտների առումով ռեկորդային տարի է եղել․ «Այս տարվա ցուցանիշը՝ 1 տրիլիոն 137 մլրդ դրամը, ռեկորդ է՝ 9 ամիսների հաշվարկմամբ։ Այսինքն` պետական բյուջեի եկամուտները 9 ամսվա հաշվարկով երբեք այսքան չեն եղել»,- ընդգծել է ՊԵԿ նախագահը։

Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ 2021 թվականի օգոստոսի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է 642 292։ Միաժամանակ, աճել է նաև աշխատատեղերի գծով հայտարարագրված եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 139․1 մլրդ դրամ: Իսկ մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)  կազմել է 216 հազար 665 դրամ: Այս ցուցանիշները ևս էապես գերազանցում են 2019 և 2020 թվականների համադրելի տվյալները։

2019 թվականի 9 ամիսների համեմատ 2021թ․ նույն ժամանակահատվածում աճել է ՀԴՄ կտրոններով և հաշվարկային այլ փաստաթղթերով կատարված գործարքների քանակը (աճը՝ 24%) և դրանցով արձանագրված գումարը (աճը` 24.8 %)։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2