Ֆինանսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 413.00-3.00 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 73.92+0.07 WTI - 70.33-0.14
COMEX:  GOLD - 2679.00-0.47 SILVER - 31.44+0.03
COMEX:  PLATINUM - 989.70+1.17
LME:  ALUMINIUM - 2620.50-2.75 COPPER - 9443.50-2.28
LME:  NICKEL - 16397.00-1.15 TIN - 31648.00-0.53
LME:  LEAD - 2024.00-0.69 ZINC - 2979.50-2.38
FOREX:  USD/JPY - 153.51+0.58 EUR/GBP - 1.0718+0.00
FOREX:  EUR/USD - 1.0718+0.00 GBP/USD - 1.2915-0.05
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43988.99+0.59 NASDAQ - 19286.78+0.09
STOCKS US: S&P 500 - 5995.54+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 39533.32+0.08 TOPIX - 2739.68-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 20426.93-1.45 SSEC - 3470.07+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8072.39-0.84 CAC40 - 7338.67-1.17
STOCKS EUR:  DAX - 19215.48-0.76
11/11/2024  CBA:  USD - 387.36-0.01 GBP - 498.96-3.23
11/11/2024  CBA:  EURO - 413.31-4.27
11/11/2024  CBA:  GOLD - 33515.35-11.45 SILVER - 392.92+5.53
Արմսվիսբանկ. Ներկայացվել է ՀՀ-ում «Կանաչ» Ֆինանսավորման ոլորտի օրենսդրական դաշտի ուսումնասիրության արդյունքները
12/01/2022 12:02
Կիսվել

Արմսվիսբանկ. Ներկայացվել է ՀՀ-ում «Կանաչ» Ֆինանսավորման ոլորտի օրենսդրական դաշտի ուսումնասիրության արդյունքները

2022թ-ի հունվարի 10-ին «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցում «Կանաչ Կլիմայի Հիմնադրամի» (GCF) ֆինանսավորմամբ իրականացվող “Scaling up green finance practices in Armenia” ծրագրի շրջանակում «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն, որպես ծրագրի համակարգող կազմակերպություն, կազմակերպել էր սեմինար քննարկում ծրագրի երրորդ փուլի կատարված աշխատանքները ներկայացնելու նպատակով: Սեմինար քննարկումը նվիրված էր ՀՀ-ում «Կանաչ» Ֆինանսավորման ոլորտի օրենսդրական դաշտի ուսումնասիրության արդյունքների և ոլորտի բարելավման առաջարկների ներկայացմանը։ Աշխատանքներն իրականացվել են միջազգային հեղինակավոր PriceWaterHousCoopers (PwC)  ընկերության շվեյցարական և հայաստանյան գրասենյակների կողմից։

Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 60 մասնակիցներ ծրագրի շահառու հաստատություններից (ներկայացուցիչներ ՀՀ Շրջակա Միջավայրի նախարարությունից, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ Կենտրոնական Բանկից, ՀՀ առևտրային բանկերից, ոչ բանկային ֆինանսական հաստատություններից, Միջազգային ֆինանսական հաստատություններից,  պետական ու մասնավոր այլ կազմակերպություններից):

Արմսվիսբանկ. Ներկայացվել է ՀՀ-ում «Կանաչ» Ֆինանսավորման ոլորտի օրենսդրական դաշտի ուսումնասիրության արդյունքները

Սեմինար քննարկման ընթացքում կատարված աշխատանքների մասին զեկույցով հանդես եկան PwC Switzherland և PwC Armenia գրասենյակների ներկայացուցիչները, ովքեր մանրամասն ներկայացրեցին կանաչ ֆինանսավորման  ոլորտին վերաբերող ՀՀ օրենսդրության և միջազգային լավագույն փորձի իրենց կատարված ուսումնասիրությունների արդյունքները:  Բանախոսները անդրադարձ կատարեցին ՀՀ-ում «Կանաչ» ֆինանսավորման ոլորտը կարգավորող  օրենսդրական դաշտին  առնչվող խնդիրներին, անհրաժեշտ բարեփոխումներին, որոնք կնպաստեն այս ոլորտի կայացմանն ու զարգացմանը,  մասնավոր ընկերությունների կողմից «Կանաչ» ներդրումներին վերաբերվող ռիսկերին, դրանց բացահայտման և կառավարման հնարավորություններին, «Կանաչ» ներդրուների վերաբերյալ հաշվետվողականության, ինչպես նաև «Կանաչ» ֆինանսավորման խթանման ու այլ կարգավորումներին:

Հաշվի առնելով այդ ոլորտի նկատմամբ հետաքրքրությունները միջոցառման ընթացքում մասնակիցներն առկա խնդիրների վերաբերյալ բարձրացրեցին բազմաթիվ հարցեր, իսկ բանախոսները պատասխանեցին հարցերին և ներկայացրեցին իրենց մոտեցումները:

«Կանաչ Կլիմայի Հիմնադրամի» ֆինանսավորմամբ «Scaling up green finance practices in Armenia» ծրագրի մեկնարկը տրվել է 2020թ.-ին, որի հիմնական առաքելությունն է ՀՀ-ում «Կանաչ» ֆինանսավորման ոլորտի հետագա զարգացման խոչընդոտների համապարփակ ուսումնասիրության իրականացնումը, առկա գործիքակազմի ընթացիկ իրավիճակի, իրազեկվածության մակարդակի բարձրացումը և առաջադեմ մեթոդաբանության ներդրումը: GCF-ի կողմից այս  ծրագրի համակարգումն իրականացնում է «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն:

Արմսվիսբանկ. Ներկայացվել է ՀՀ-ում «Կանաչ» Ֆինանսավորման ոլորտի օրենսդրական դաշտի ուսումնասիրության արդյունքները

11/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.36
-0.01
Եվրո (EUR)
413.31
-4.27
Ռուբլի (RUR)
3.95
-0.02
Լարի (GEL)
142.25
+0.04
33515.35
-11.45
Արծաթ
392.92
+5.53