Ֆինանսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Կենտրոնական բանկ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 8.0%
01/02/2022 16:40
Կիսվել

Կենտրոնական բանկ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 8.0%

2022թ. փետրվարի 1-ի նիստում Կենտրոնական Բանկի խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.0%: 2021թ. դեկտեմբերին 12-ամսյա գնաճը նվազել է և կազմել 7.7%: 12-ամսյա բնականոն գնաճը նվազել է ԿԲ կանխատեսումներին համահունչ և կազմել 7.3%: ՀՀ հիմնական գործընկեր երկրներում շարունակվում է տնտեսական վերականգնումը: Հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում բարձր գնաճային միջավայրը պահպանվում է էներգակիրների ավելի բարձր գների և
արտադրաշղթաների խաթարումների հետևանքով։ Միջազգային գների աճն արտահայտվում է նաև գործընկեր երկրներում կանխատեսված ցուցանիշների համեմատ ավելի բարձր գնաճի մակարդակով։ Այդ պատճառով գործընկեր երկրների ԿԲ-ները նախանշում են սպասվածի համեմատ դրամավարկային պայմանների ավելի արագ խստացում: Արդյունքում` արտաքին հատվածը ՀՀ տնտեսության վրա դեռևս կունենա գնաճային ազդեցություն:

Հայաստանում համավարակի հերթական ալիքը տարածվում է արագ տեմպերով, սակայն դրա ազդեցությունը տնտեսության վրա գնահատվում է մեղմ: 2021թ-ի վերջին շինարարության և արդյունաբերության ճյուղերում արձանագրվել է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն։ Խորհուրդը համակարծիք է, որ ամբողջական պահանջարկը շարունակում է մնալ բարձր՝ ի հաշիվ արտաքին պահանջարկի, որը նպաստում է գնաճային միջավայրի պահպանմանը: Վերջինս, ինչպես նաև կարգավորվող գների ակնկալվող փոփոխություններն արտացոլվում են գնաճային սպասումների վարքագծում:

Ամփոփելով՝ Խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Քաղաքականության այս գործողությունների արդյունքում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին:

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված մակրոտնտեսական հեռանկարների հետ կապված անորոշությունը դեռևս բարձր է։ Միաժամանակ, կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում վերևի ուղղությամբ են։ Ռիսկերի դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69