Ֆինանսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
Կենտրոնական բանկը՝ ներդրումային քրաուդֆանդինգի վերաբերյալ
10/02/2022 18:04
Կիսվել

Կենտրոնական բանկը՝ ներդրումային քրաուդֆանդինգի վերաբերյալ

Կենտրոնական բանկը 2022 թվականի փետրվարի 8-ի խորհրդի նիստում հաստատել է ներդրումային քրաուդֆանդինգի (արժեթղթերի վաճառքի միջոցով իրականացվող քրաուդֆանդինգի) ծառայությունները կարգավորող ենթաօրենսդրական ակտերի փաթեթը: Այս կարգավորումների ներքո ԿԲ կողմից լիցենզավորված ներդրումային ծառայություններ մատուցող անձինք կկարողանան հասարակությանն առաջարկել քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի ծառայություններ։

Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձինք, հատկապես նորաստեղծ և ՓՄՁ ընկերությունները, քրաուդֆանդինգի հարթակների միջոցով հնարավորություն կունենան պարզեցված կարգով, առանց թափանցիկության ծավալուն պահանջների (օր. ազդագիր և այլ բացահայտումներ) արժեթղթերի վաճառքի միջոցով ներդրողներից ներգրավել տարեկան մինչև 2,5 մլրդ ՀՀ դրամ ծավալով ֆինանսավորում։

Ներդրողների համար քրաուդֆանդինգի հարթակների միջոցով կստեղծվեն ներդրումների իրականացման նոր հնարավորություններ (online, 24/7, արագ, փոքր ներդրումներ և այլն): Քրաուդֆանդինգի հարթակների միջոցով ներդրող կարող է լինել ցանկացած անձ։

Քրաուդֆանդինգի հարթակների միջոցով ներդրումները, որպես կանոն, ուղղված են նոր նախագծերի ֆինանսավորմանը՝ արագ և մեծ շահութաբերություն ստանալու ակնկալիքով։ Այդ առումով, կարևոր է, որ ներդրողները հնարավորինս հաշվի առնեն ներդրումների կորստի կամ իրացվելիության ռիսկերը, ինչպես նաև նախապես մանրամասն ուսումնասիրեն ներդրումների վերաբերյալ հասանելի ամբողջ տեղեկատվությունը։

Հարկ ենք համարում ընդգծել, որ, ի տարբերություն արժեթղթերի թողարկման այլ հրապարակային առաջարկների,  քրաուդֆանդինգի հարթակներում  հրապարակված փաստաթղթերը (տեղեկությունները) ենթակա չեն գրանցման Կենտրոնական բանկի կողմից, այլ անցնում են գնահատման գործընթաց համապատասխան քրաուդֆանդինգի օպերատորի կողմից: Կենտրոնական բանկը որևէ պատասխանատվություն չի կրում քրաուդֆանդինգի հարթակներում հրապարակված փաստաթղթերի (տեղեկությունների) ճշտության կամ իսկության, ինչպես նաև այս հարթակներում կատարված ներդրումների ապահովության և վերադարձի  համար:

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21