Ֆինանսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Ուկրաինայի ազգային բանկը միջոցների կանխիկացման ու փոխանցման  որոշակի սահմանափակումներ է մտցրել
24/02/2022 16:16
Կիսվել

Ուկրաինայի ազգային բանկը միջոցների կանխիկացման ու փոխանցման որոշակի սահմանափակումներ է մտցրել

Ուկրաինայի բանկային համակարգը շարունակում է գործել, սակայն որոշ սահմանափակումներ, այնուամենայնիվ, մտցվել են։ Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի Ազգային բանկի Telegram ալիքից։

«Բանկային համակարգը շարունակում է աշխատել: Մենք միջոցներ ենք ձեռնարկում կայունությունը պահպանելու և Ուկրաինայի զինված ուժերի գործունեությունը և կարևոր ենթակառուցվածքային օբյեկտների շահագործումը առավելագույնի հասցնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես նշվում է նաև, որ Ուկրաինայի ազգային բանկը սահմանափակել է օրական 100 հազար գրիվնայի (մոտ 3420 դոլար) չափով կանխիկացումը, ինչպես նաև արգելել է արտարժույթով կանխիկի թողարկումը։ Արտարժույթի շուկայի աշխատանքը դադարեցվել է՝ բացառությամբ արտարժույթի վաճառքից։ Սահմանափակումներ կան անդրսահմանային արժութային վճարումների վրա,  էլեկտրոնային դրամապանակների համալրումը կասեցվել է, սպասարկող բանկերի կողմից դեբետային գործարքների կատարումը «Ուկրաինայի դեմ զինված ագրեսիա իրականացրած պետության բնակիչների հաշիվների վրա» կասեցվել է։

Բանկերին հանձնարարվել է ապահովել մասնաճյուղերի գործունեությունը անխափան ռեժիմով՝ բնակչության կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի բացակայության դեպքում։

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88