ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 11/03/22
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 11-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 2.27 դրամով և կազմել 518.28 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.35 դրամով և կազմել 569.07 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.18 դրամով և կազմել 4.55 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.95 դրամով և կազմել 678.12 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 273.46 դրամով և կազմել 33269.52 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.93 դրամով և կազմել 432.32 դրամ: