
ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 04/04/22
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 4-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.63 դրամով և կազմել 483.15 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.65 դրամով և կազմել 531.61 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 5.81 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.12 դրամով և կազմել 632.78 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 299.83 դրամով և կազմել 29970.59 դրամ: Արծաթի գինը նվազել է 3.24 դրամով և կազմել 383.53 դրամ: