Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Կենտրոնական բանկ. Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների Խորհրդի անդամի նշանակման կամ ընտրության մասին
11/04/2022 16:39
Կիսվել

Կենտրոնական բանկ. Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների Խորհրդի անդամի նշանակման կամ ընտրության մասին

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ սույն թվականի հուլիսի 1-ին ավարտվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի (այսուհետ՝ Հաշտարարի գրասենյակ) խորհրդի 2 անդամների պաշտոնավարման ժամկետը: Նշված 2 անդամները նշանակված էին Վարկային կազմակերպությունների միության կողմից եւ այլ կազմակերպությունների միության փոխարեն՝ համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) եւ «Կազմակերպությունների միությունների եւ սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների կողմից ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամների նշանակման կարգը սահմանելու մասին» ԿԲ խորհրդի 20.11.2020թ. թիվ 190-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) պահանջների:

Համաձայն Որոշման վերը նշված կազմակերպությունները մեկից ավելի լինելու դեպքում, կազմակերպվում է ժողով։ Ժողովն անցկացվելու է 2022 թվականի ապրիլի 29-ին` ժամը 15:00-ին ՀՀ
կենտրոնական բանկի շենքում` ք. Երեւան, Վ. Սարգսյան 6 հասցեում: Վերոհիշյալ պահանջներին բավարարող կազմակերպությունները, պետք է ժողովին մասնակցելու համար մինչեւ 2022 թվականի ապրիլի 22-ը գրավոր հայտ ներկայացնեն ՀՀ կենտրոնական բանկ (ք. Երեւան, Վ. Սարգսյան 6 փոստային հասցեով կամ secretariat@cba.am էլեկտրոնային հասցեով):

Հայտում անհրաժեշտ է նշել նաեւ ժողովին մասնակցող անձի վերաբերյալ տեղեկատվություն եւ կցել Օրենքով եւ Որոշմամբ նախատեսված պահանջները բավարարող փաստաթղթեր կամ հայտարարություն դրանց համապատասխանելու վերաբերյալ: Այն կազմակերպությունները, որոնք մեկից ավել չեն, համաձայն Օրենքի պետք է նշանակեն Խորհրդի անդամ՝ 2022թ. ապրիլի 12 մայիսի 12-ը ընկած ժամանակահատվածում եւ նշանակման օրվանից 3 օրվա ընթացքում սույն հայտարարությամբ նշված եղանակներով Կենտրոնական բանկ ներկայացն են նշանակման վերաբերյալ իրավասու մարմնի կողմից հաստատված իրավական ակտը՝ ուղեկցող գրությամբ: Գրությունում պետք է նշել նաեւ այդ թեկնածուի անունը եւ ազգանունը, նրան առաջադրող կազմակերպության անվանումը եւ վերջինի հավաստումն առ այն, որ ներկայացված թեկնածուն իր մասնագիտական կարողություններով ի վիճակի է ապահովել Օրենքով եւ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված խորհրդի լիազորությունների պատշաճ իրականացումը եւ առկա չեն Օրենքի 29-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները:

Օրենքի համաձայն մինչեւ սույն թվականի մայիսի 12-ը խորհրդի անդամներ չընտրելու կամ չնշանակելու դեպքում նրանք պետք է նշանակվեն Կենտրոնական բանկի խորհրդի կողմից։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 59-26-62 հեռախոսահամարով:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98