Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 115.42+0.60 WTI - 101.31+0.53
COMEX:  GOLD - 4058.80+0.91 SILVER - 54.29+0.33
COMEX:  PLATINUM - 1539.00+1.24
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.95+0.17 EUR/GBP - 1.1121-0.46
FOREX:  EUR/USD - 1.1121-0.46 GBP/USD - 1.3298-0.31
STOCKS RUS:  RTSI - 989.46+1.67
STOCKS US: DOW JONES - 52377.57+0.03 NASDAQ - 26477.81+1.18
STOCKS US: S&P 500 - 7722.60+0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10686.54-0.75 CAC40 - 7887.14+0.51
STOCKS EUR:  DAX - 25590.77+0.71
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԹՈՂԱՐԿՎԵԼ ԵՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒՖԼՈՆ», «ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱԿԻՐՅԱՆ ԿՈՐԱԳԼՈՒԽ» ԱՐԾԱԹԵ ԵՎ «ԱՅԾԵՂՋՅՈՒՐ» ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ
20/10/2008 15:50
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԹՈՂԱՐԿՎԵԼ ԵՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒՖԼՈՆ», «ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱԿԻՐՅԱՆ ԿՈՐԱԳԼՈՒԽ» ԱՐԾԱԹԵ ԵՎ «ԱՅԾԵՂՋՅՈՒՐ» ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ

 «Հայկական մուֆլոն» և «Անդրկովկասյան տակիրյան կորագլուխ» արծաթե հուշադրամներ

100 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամները նվիրված են Հայկական մուֆլոնին և Անդրկովկասյան տակիրյան կորագլխին:
Հուշադրամները թողարկվել են «Կովկասի կենդանական աշխարհ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակներում: Ծրագրում ներառվել են այն կենդանիները, որոնք ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում:

Հուշադրամների դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքև շրջագծով հայերեն և անգլերեն անվանական արժեքի մակագրությունն էª «DRAM 100 ԴՐԱՄ»: Զինանշանից վերև նշված է թողարկման տարեթիվըª «2008»: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Շրջանագծի և եզրաշուրթի միջև  վերևում հայերեն, իսկ ներքևում անգլերեն շրջագծով մակագրված է  համապատասխանաբարª «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:
Հուշադրամների դարձերեսի կենտրոնում համապատասխան կենդանին` Հայկական մուֆլոնը կամ Անդրկովկասյան տակիրյան կորագլուխը:
Շրջանագծով եզրաշուրթի մոտ վերևում լատիներեն, իսկ ներքևում հայերեն  կենդանու անվանման մակագրությունն է համապատասխանաբարª «Ovis ammon gmelin» ու «ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒՖԼՈՆ» (Հայկական մուֆլոնի համար) և «Phrynocephalus helioscopus persikus» ու «ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱԿԻՐՅԱՆ ԿՈՐԱԳԼՈՒԽ» (Անդրկովկասյան տակիրյան կորագլխի համար):

Պատկերի և մակագրությունների միջև երկու տեղª վերևում և ներքևում պատկերված են կարմիր էմալով կատարված շրջանագծի հատվածներ:
Հուշադրամները շրջանագծով երկու կողմից ունեն ուռուցիկ եզրաշուրթ:

Թափանցիկ պատիճով հուշադրամները և իսկության հավաստագրերը տեղադրված են արհեստական կաշվից պատրաստված տուփերում: Ուրվագծերը  ձևավորել են Լեհաստանի դրամահատարանի դիզայներներ Ռոուսանա և Անդժեյ Նովակովսցիները:  Հուշադրամները  դրվագվել է Լեհաստանի դրամահատարանում:

Հուշադրամների բնութագիրը`

Անվանական արժեքը                        100 դրամ         
Մետաղը և հարգը                            925 +- 50, արծաթ   
Մաքուր արծաթի զանգվածը                28,28 +- 0,25 գ  
Տրամագիծը                                    38,61+- 0,15 մմ  
Տպաքանակը                                  3000 հատ  
Դրամաշուրթը                                 հարթ
Որակը                                          լավացված (Brilliant Uncirculated)         

«Այծեղջյուր» ոսկե հուշադրամ

Այծեղջյուրի պատկերով 10000 դրամ անվանական արժեքով հուշադրամը թողարկվել է  «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակներում: Ծրագրում ներառվել են բոլոր 12 կենդանակերպի նշանները:

Հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքև շրջագծով հայերեն և անգլերեն անվանական արժեքի մակագրությունն էª «DRAM 10000 ԴՐԱՄ»: Զինանշանից վերև նշված է թողարկման տարեթիվըª «2008: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Առկա է նաև ավելի մեծ չափսի երկրորդ շրջանագիծը: Երկու շրջանագծերի միջև դաշտը բաժանված է 12 հավասար մասերի, որոնցում պատկերված են բոլոր կենդանակերպի նշանների գրաֆիկական խորհրդանիշները: Երկրորդ շրջանագծի և եզրաշուրթի միջև  վերևում հայերեն, իսկ ներքևում անգլերեն շրջագծով մակագրված է  համապատասխանաբարª «ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:

Հուշադրամի դարձերեսին աստղերի ֆոնի վրա առկա է այծեղջյուրի պատկերը: Դաշտի ներքևի աջ մասում այծեղջյուր կենդանակերպի նշանի գրաֆիկական խորհրդանիշն է: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Շրջանագծի և եզրաշուրթի միջև շրջագծով վերևում լատիներեն, իսկ ներքևում ռուսերեն մակագրված է  համապատասխանաբարª “CAPRICORN” և “КОЗЕРОГ”: Դարձերեսի դաշտը  ձևավորված է գունավոր ներկերով:   
Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Թափանցիկ պատիճով հուշադրամը և իսկության հավաստագիրը տեղադրված են արհեստական կաշվից պատրաստված տուփում: Ուրվագծերը  ձևավորել է Լեհաստանի դրամահատարանի դիզայներ Ուրսուլա Վալեժակը: Հուշադրամը  դրվագվել է Լեհաստանի դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը`

  
Անվանական արժեքը                    10000 դրամ         
Մետաղը և հարգը                        9000, ոսկի   
Մաքուր արծաթի զանգվածը            8,6 գ  
Տրամագիծը                                22,0 մմ  
Տպաքանակը                              մինչև 10000 հատ  
Դրամաշուրթը                            ատամնավոր
Որակը                                     լավացված (Brilliant Uncirculated)

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83