Կենտրոնական բանկ. 18 ամիս տևողությամբ վճարովի աշխատանք երիտասարդների համար
ՀՀ կենտրոնական բանկում մեկնարկել է Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագիր
Ծրագիրը նախատեսում է վճարովի
աշխատանք՝ 18 ամիս տևողությամբ:
Մասնակիցները կաշխատեն`
- ԿԲ-ի 3 տարբեր դեպարտամենտներում՝ յուրաքանչյուրում 6 ամիս,
- Ներգրավված կլինեն 3 տարբեր ռազմավարական նախագծերում,
- Ձեռք կբերեն աշխատանքային փորձ:
Միանալով ԿԲ թիմին՝ երիտասարդները նաև հնարավորություն կունենան ներգրավված լինել երկրի համար կարևոր փոփոխությունների մշակմանը։
Ծրագիրն առավելագույնս ուղղված է երիտասարդների անձնական և մասնագիտական զարգացմանը: Այն կլինի լավագույն հարթակ կարիերայի ուղին սկսելու համար։
Մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել՝ անցնելով հետևյալ հղումով։
Դիմումերի ընդունման վերջնաժամկետն է` հունիսի 15-ը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել.
- Հեռ.՝ (010) 592 634,
- Էլ. փոստ՝ jobs@cba.am