Կենտրոնական բանկ. ֆինանսական վիճակի մասին համախմբված հաշվետվություն. 30/06/22
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է բանկի ֆինանսական վիճակի մասին համախմբված հաշվետվություն՝ 2022թ. հունիսի 30-ի դրությամբ։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկից։
Այսպիսով, 2022թ. հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում բանկի ակտիվների ծավալները նվազել են 4.47%-ով կամ 113.6 մլրդ դրամով և կազմել 2.54 տրլն դրամ։ Մասնավորապես արտարժույթով ակտիվների ծավալը նվազել է 12.37%-ով և կազմել 1.468 տրլն դրամ, իսկ տեղական արժույթով ակտիվներն աճել են 6.33%-ով կամ 67.87 մլրդ դրամով և կազմել 1.073 տրլն դրամ։
Ինչ կայանում է պարտավորություններին, ապա դրանց ծավալը նվազել է 0.96%-ով կամ 25.7 մլրդ դրամով և կազմել 2.67 տրլն դրամ։ Մասնավորապես, արտարժույթով պարտավորությունների ծավալը նվազել է 10.39%-ով կամ 104.93 մլրդ դրամով և կազմել 1.01 տրլն դրամ, իսկ տեղական արժույթով պարտավորությունների ծավալն աճել է 4.79%-ով կամ 79.23 մլրդ դրամով և կազմել 1.65 տրլն դրամ։
Ֆինանսական վիճակի մասին համախմբված հաշվետվությունն ամբողջությամբ։