Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
07/09/2011 15:19
Կիսվել

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Երևանում այսօր տեղի է ունեցել Համահայկական Բանկի բացումը, որին ներկա են գտնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, այլ բարձրաստիճան հյուրեր: Բացման արարողության շրջանակներում շնորհավորելով ներկաներին` ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ բանկի բացումը նշանակալի իրադարձություն է ինչպես Հայաստանի տնտեսության և ֆինանսական համակարգի, այնպես էլ` Հայաստան – Սփյուռք համագործակության խորացման առումով: Բանկն առաջին զարգացման ֆինանսական ինստիտուտն է, որը գործելու է պետականմասնավոր համագործակցության գաղափարախոսության ներքո:

Նշենք, որ Համահայկական բակի նպատակն է` ստեղծել արդյունավետ և թափանցիկ մեխանիզմներ` հնարավորություն ընձեռելով ողջ հայության համար մասնակցել համահայկական նշանակության բիզնես նախագծերի ֆինանսավորմանը: Բանկը` համագործակցելով տարբեր տեղական և միջազգային ֆինանսական կառույցների և խոշոր ներդրողների հետ, իրականացնելու է ներդրումներ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող գերակա ոլորտներում: Չնայած, որ նշված ներդրումային ոլորտները ունեն մեծ բիզնես պոտենցիալ, այսօր դրանք գրավիչ չեն առևտրային բանկերի համար` իրենց մեծության, ներդրումների երկարաժամկետ բնույթի կամ ոլորտի նորարար և այդ պատճառով ռիսկային դիտարկվելու հետևանքով: Բանկի գործունեության արդյունքում հաջողված նախագծերը նախադեպ կհանդիսանան ֆինանսական ինստիտուտների համար` նոր ներդրումային ոլորտներ մուտք գործելու տեսանկյունից:

ԿԲ նախագահը մատնանշել է, որ Համահայկական բանկը` գործելով առևտրային սկզբունքների հիման վրա, այնուամենայնիվ չի մրցելու այն ոլորտներում, որտեղ ներկայումս հաջողությամբ գործում են ՀՀ տարածքում գործող բանկերը, այդ թվում ավանդների ներգրավման, հաշիվների բացման, ինչպես նաև առկա վարկային պրոդուկտների գծով:

Միևնույն ժամանակ, Համահայկական բանկի խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Վահրամ Ներսիսյանցը բանկի բացման կապակցությամբ իր խոսքում նշել է, որ Համահայկական բանկը զարգացման բանկ է և հիմնադրվել է որպես բաց բաժնետիրական ընկերություն: Այն նպատակ ունի միջազգային ֆինանսական կազմակերպություններից և զարգացմանն ուղղորդված այլ մասնավոր աղբյուրներից հավաքագրել երկարաժամկետ ֆինանսական միջոցներ` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող մրցունակ արտադրական ձեռնարկություններին երկարաժամկետ զարգացման ֆինանսավորում ապահովելու համար:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90