ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԿՊ-ՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱԶՄԵԼ Է 4 ՄԼՐԴ 728 ՄԼՆ ԴՐԱՄ
Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39186125 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 4 մլրդ 728 մլն դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 515 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 213 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 410 064 479 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե¬րությունը 8.4107 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.5240 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 8 դիլեր և գանձապետական պահառուն: