Ֆինանսական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ միանում է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային
03/10/2022 14:37
Կիսվել

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ միանում է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային

Կարևորելով Հայաստանում ֆինանսական ծառայությունների՝ մասնավորապես լիզինգի արագ տեմպերով զարգացումը՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն ստորագրել է «ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիա»-ին անդամակցելու մասին  պայմանագիրը։

Անդամակցության նպատակն է  մասնակցել լիզինգի գործընթացի իրականացման  տարբեր փուլերում ուղղակիորեն և անուղղակիորեն ներգրավված  ֆինանսական ընկերությունների, լիզինգային գործարքի բոլոր կողմերի համար  առավել բարենպաստ գործունեության միջավայրի ստեղծմանը, լինել տեղեկացված այս գործիքի միջազգային զարգացման տենդենցներին, մարտահրավերներին, ինչպես նաև անմիջականորեն մասնակցել դաշտի օրենսդրական բարելավման աշխատանքներին։

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի Վարչության նախագահ Մհեր Անանյանը նշեց․ «Մենք կարևորում ենք այս նոր համագործակցությունը, ինչը, համոզված եմ, որակական նոր հարթության վրա կդնի լիզինգային ծառայությունը մեր երկրում։ Տրամադրվող նոր գործիքակազմով և տեխնիկական օժանդակությամբ՝ Բանկը կընդլայնի վարկավորման հնարավորությունները լիզինգի ոլորտում թե՛ գործող, թե՛ հավանական հաճախորդների համար։ Մենք անմասն չենք մնա նաև հասարակության շրջանում ֆինանսական գործիքի մասին իրազեկվածության բարձրացմանն ու դաշտը կարգավորող օրենսդրական բարելավմանն ուղղված աշխատանքներից»։

ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը վստահություն հայտնեց, որ այս համագործակցությունը միանշանակ նպաստելու է բացահայտել լիզինգային ոլորտի խնդիրները նաև այս կառույցի միջոցով, միասնական ձևակերպել  խնդիրները և ձևավորել բոլոր շահառուների համար դրանց միասնական լուծման մոտեցումներն ու եղանակները, ստանալ ոլորտային միասնական լուծումներ՝ ճյուղային բարեփոխումների և ոլորտի կատարելագործման արդյունքի ակնկալիքով։ ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիան ողջունում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի նման կայուն և ՀՀ ֆինանսաբանկային համակարգում ուրույն տեղ գրավող Ընկերության մուտքը ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիա։ Թե՛ Ասոցիացիան և թե՛ Արարատբանկը այս քայլով մեկ անգամ ևս հաստատեցին, որ Ասոցիացիան իրականացնում և իրականացնելու է գործողություններ և միջոցառումներ այս ոլորտի իրազեկման բարձրացման և լիզինգի զարգացման ուղղությամբ։

Արսեն Բազիկյանն ընդգծեց  նաև ոլորտի կարևորությունը երկրի տնտեսության զարգացման մեջ իր ուրույն դերակատարման տեսանկյունից և կարևորեց նոր անդամների մուտքը Ասոցիացիա՝ այլ ֆինանսական միավորներին նույնպես կոչ անելով միանալու պետության համար այս կարևոր շարժմանը և գործիքի զարգացմանն ու տարածմանը։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75