Ֆինանսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Լույս հիմնադրամ. Գնաճի տեմպն արագանում է
27/10/2022 18:39
Կիսվել

Լույս հիմնադրամ. Գնաճի տեմպն արագանում է

Լույս հիմնադրամն ուսումնասիրել է 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները։

Այսպիսով՝

Ռուս–ուկրաինական հակամարտության սրման հետևանքով` դեպի ՀՀ կապիտալի և մարդկանց ներհոսքով պայմանավորված, ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ–ի) տեմպը շարունակում է բարձր մնալ: Այնուամենայնիվ, վերջին երկու ամիսներին նկատվում է աճի տեմպի որոշակի դանդաղում:

2022թ.-ի սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.6%՝ օգոստոսի համեմատ դանդաղելով 3.9 տոկոսային կետով, իսկ հուլիսի համեմատ՝ 4.8 տոկոսային կետով:

Գնաճի տեմպը նախորդ ամիսներին որոշակիորեն դանդաղելուց հետո կրկին սկսել է արագանալ:

12-ամսյա գնաճի տեմպը սեպտեմբերին արագացել է՝ հասնելով 9.9%-ի: Կենտրոնական բանկն արդեն իսկ սեպտեմբերին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 10%: Ի դեպ, ընթացիկ տարվա ընթացքում ԿԲ-ն մի քանի անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, սակայն գնաճի տեմպը շարունակել է արագանալ: Հետևաբար, անհրաժեշտ է նաև կիրառել տնտեսության կարգավորման այլ գործիքներ՝ գնաճի տեմպը նվազեցնելու համար:

Դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների ծավալները շարունակում են բարձր տեմպերով աճել:

Դա նշանակում է, որ ՀՀ տնտեսություն շարունակում է մտնել մեծ քանակությամբ կապիտալ՝ հանգեցնելով փոխարժեքի հետագա արժևորմանը: Այս պայմաններում, կառավարությունը և ԿԲ-ն պետք է միջոցներ ձեռնարկեն կապիտալի հոսքերի կառավարման համար (օրինակ՝ ինտերվենցիաների իրականացում կամ այլ գործիքներ, որոնք միտված լինեն շուկայում ավելցուկային կապիտալի ստերիլիզացմանը), որպեսզի դրանց բացասական ազդեցությունները տնտեսության վրա հնարավորինս չեզոքացվեն: Սակայն, դրամական ներհոսքի մեծ ծավալների հետ միաժամանակ նկատվում է ՏԱՑ-ի դանդաղում, ինչը նույնպես պետք է լինի մակրոտնտեսական քաղաքականություն մշակողների ուշադրության կենտրոնում:

ՀՀ արտաքին առևտուրը աճում է աննախադեպ բարձր տեմպերով:

Ե՛վ արտահանման, և՛ ներմուծման ծավալները վերջին ամիսներին էականորեն գերազանցում են նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշներին: Այստեղ առկա է վերարտահանման երևույթ՝ կապված ՌԴ նկատմամբ կիրառվող սանկցիաների և դրանց ստեղծած հնարավորությունների հետ: Դա լրացուցիչ հիմնավորվում է այն փաստերով, որ ներքին տնտեսության հիմնական շարժիչ ուժերը այդ չափով չեն աճում: Հետևաբար, կառավարությունը մի կողմից՝ պետք է քայլեր ձեռնարկի գերշահույթ ստացող տնտեսավարողներին առավել արդյունավետ հարկելու ուղղությամբ, մյուս կողմից՝ պետք է գրավիչ պայմաններ ստեղծի ՀՀ տեղափոխված բիզնեսի և անհատների համար:

Գյուղատնտեսության ոլորտում շարունակվում է գրանցվել անկում:

2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝ գյուղատնտեսության ոլորտի անկումը կազմել է 0.7%: Վերջին տարիների ընթացքում գյուղատնտեսության ոլորտում գրանցվում է շարունակական անկում, մինչդեռ այդ տարիներին կառավարության կողմից ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը և ռեսուրսները ավելացվում են: Հետևաբար, հարց է առաջանում կառավարության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետության և թիրախայնության վերաբերյալ:

Պետական բյուջեի կատարումն էականորեն շեղվել է պլանից:

Պետական բյուջեի փաստացի պակասուրդը շուրջ 262.8 մլրդ դրամով շեղվել է պլանից, որը պայմանավորված է ինչպես եկամուտների ավել հավաքագրմամբ, այնպես էլ ծախսերի թերակատարմամբ: Իհարկե, տնտեսական բարձր աճի պայմաններում հարկաբյուջետային զսպող քաղաքականության իրականացումը տեղին է, սակայն դա չպետք է իրականացվի կապիտալ ծախսերի թերակատարման միջոցով: Մինչդեռ նշված շեղման էական մասը՝ 76.5 մլրդ դրամը պայմանավորված է կապիտալ ծախսերի թերակատարմամբ:

Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://bit.ly/3FnTO06։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69