Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԱՆԿԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ` ՄԻԱՍԻՆ ՎՃԱՐԵԼՈՎ 15 ՄԼՐԴ ԴՐԱՄ
09/11/2011 18:01
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԱՆԿԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ` ՄԻԱՍԻՆ ՎՃԱՐԵԼՈՎ 15 ՄԼՐԴ ԴՐԱՄ

Հրապարակվել է 2011 ֆինանսական տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը: Համաձայն ներկայացված տվյալների` այս ցանկում հայտնվել են ՀՀ-ում գործող բոլոր 21 առևտրային բանկերը, որոնք միասին վճարել են ավելի քան 15 մլրդ դրամի հարկեր և տուրքեր: Ընդ որում, հաշվետու այս ինն ամիսների ընթացքում պետական բյուջե վճարելով 2536.9 մլն դրամ` ՀՀ բանկային համակարգում ամենախոշոր հարկատու բանկ է ճանաչվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը: Վերջինս զբաղեցնում է հանրապետության խոշոր հարկատուների ցուցակի 17-րդ հորիզոնականը:

ՀՀ առևտրային բանկերից խոշոր հարկատուների ցուցակի համեմատաբար բարձր հորիզոնականներում են հայտնվել նաև «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ն և «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը, որոնք զբաղեցնում են Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակի 21-րդ և 26-րդ հորիզոնականները` վճարելով համապատասխանաբար 2110.2 մլն դրամ և 1941.7 մլն դրամ:

ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալով Հայաստանի առաջին 100 խոշոր հարկատուների ցուցակում հայտնվել են նաև «Ամերիաբանկ»-ը (39-րդ հորիզոնական, 1446.5 մլն դրամ), «Արդշինինվեստբանկ»-ը (41-րդ հորիզոնական, 1368.2 մլն դրամ), «Յունիբանկ»-ը (43-րդ հորիզոնական, 1312.0 մլն դրամ),  «Ինեկոբանկ»-ը (63-րդ հորիզոնական, 916.5 մլն դրամ), «Հայբիզնեսբանկ»-ը (65-րդ հորիզոնական, 905.9 մլն դրամ), «Անելիք բանկ»-ը (84-րդ հորիզոնական, 689.4 մլն դրամ), «Արարատբանկ»-ը (88-րդ հորիզոնական, 658.8 մլն դրամ) և «Կոնվերս բանկ»-ը, որը, վճարելով  578.0 մլն դրամի հարկեր, եզրափակում է ՀՀ խոշոր հարկ վճարողների առաջին 100-յակը:

Միևնույն ժամանակ, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն, որն այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե է վճարել 572.3 մլն դրամի հարկեր և տուրքեր, հայտնվել է Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցանկի 103-րդ հորիզոնականում: Վերջինիս Իրենց վճարած հարկերով հաջորդում են Հայէկոնոմբանկ»-ը (113-րդ հորիզոնական, 554.9 մլն դրամ), «Զարգացման հայկական բանկ»-ը (167-րդ հորիզոնական, 394.3 մլն դրամ), «Մելլաթ բանկ»-ը (160-րդ հորիզոնական, 384.0 մլն դրամ):

ՀՀ առևտրային բանկերի կողմից վճարված հարկերի ցուցանիշով ՀՀ բանկային համակարգի վերջին 5 հորիզոնականներում են  «Արմսվիսբանկ»-ը (170-րդ հորիզոնական, 36.1 մլն դրամ), «Պրոմեթեյ բանկ»-ը (172-րդ հորիզոնական, 360.6 մլն դրամ),  «Պրոկրեդիտ բանկ»-ը (184-րդ հորիզոնական, 326.4 մլն դրամ), «Բիբլոս բանկ Արմենիա»-ն (205-րդ հորիզոնական, 295.7 մլն դրամ), «ԲՏԱ բանկ»-ը (472-րդ հորիզոնական, 120.4 մլն դրամ) և «Արցախ բանկ» ՓԲԸ-ն (946-րդ հորիզոնական, 54.3 մլն դրամ):

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88