ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 01/12/22
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 1-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.48 դրամով և կազմել 395.35 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.03 դրամով և կազմել 411.92 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 6.46 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 6.42 դրամով և կազմել 480.03 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 37.22 դրամով և կազմել 22288.38 դրամ: Արծաթի գինն աճել է 2.80 դրամով և կազմել 274.04 դրամ: