Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ՀՀ ԿԲ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
22/11/2011 17:17
Կիսվել

ՀՀ ԿԲ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Այսօր` նոյեմբերի 22-ին, տեղի է ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` նիստի շրջանակներում խորհուրդը  հաստատել է ՀՀ ԿԲ 2011թ. երրորդ եռամսյակի գնաճի հաշվետվությունը և ՀՀ ԿԲ 2011թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը:

Խորհուրդը հաստատել է նաև ՀՀ ԿԲ կողմից առևտրային բանկերի համար սահմանվող պարտադիր պահուստավորման օրացույցը և դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման ժամանակացույցը:

Միաժամանակ, Խորհրդի կողմից հաստատվել են ՀՀ ԿԲ 2012-2013 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Վահրամ Փափազյան-125» ոսկե, «Ստեփան Աղաջանյան-150», «Բենիամին Մարգարյան-100», «Արա Բեքարյան-100», «Սերգեյ Փարաջանով» արծաթե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները:  

Խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում:

Խորհուրդը որոշել է  նաև «ՍՓԻՆ ԹՈՓ» ՍՊԸ-ի արտարժույթի առուվաճառքի թիվ 768 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել, «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին տրամադրել «ԻՆՏԵԼԷՔՍՊՐԵՍ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն, իսկ «ՆՈՄԻԴԻՍԿ» ՍՊԸ-ին՝ այլ վայրում ևս գրավատան կազմակերպման լիցենզիա:

ԿԲ Խորհուրդը որոշել է հրապարակել ՀՀ ԿԲ 2011 թ. երրորդ եռամսյակի «Բանբեր» պարբերականը:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59