Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
IFC-ն և Ամունդի-Ակբան Հայաստանի ենթակառուցվածքներում ներդրումների ավելացմանն ուղղված գործընկերություն են սկսում
21/12/2022 18:51
Կիսվել

IFC-ն և Ամունդի-Ակբան Հայաստանի ենթակառուցվածքներում ներդրումների ավելացմանն ուղղված գործընկերություն են սկսում

Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ընկերությունը մեկնարկում են նոր համագործակցություն՝ Հայաստանի ենթակառուցվածքներում մասնավոր հատվածի ներդրումների արագացմանը նպաստելու, ինչպես նաև երկրում աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին օժանդակելու նպատակով։

Ամունդի-Ակբան ամոբղջ աշխարհում առաջին կենսաթոշակային ֆոնդի կառավարիչն է, որ միացել է IFC-ի «Համագործակցության մասին գլխավոր համաձայնագրին»:

«Համագործակցության մասին գլխավոր համաձայնագիրն» ապահովում է զարգացող երկներում բազմաթիվ վարկատուների կողմից միասնական փաթեթով ընկերություններին ֆինանսավորում տրամադրելու պարզեցված եղանակ: Ըստ այս համաձայնագրի և կենսաթոշակային ֆոնդերի մասին օրենքի, երկու կազմակերությունները կգնահատեն Հայաստանի ենթակառուցվածքներում խոշոր ծրագրերի ֆինանսավորման իրագործելիությունը և հնարավորությունները։

Համաձայնագիրն ընդունող վարկատուներն օգտվում են IFC-ի վարկերի սինդիկացման հարթակից, որը զարգացող շուկաներում մասնավոր ընկերությունների համար ավելի քան 100 միլիարդ դոլար է ներգրավել, ինչպես նաև գործարքների կառուցվածքի սահմանման, պատշաճ ուսումնասիրության,  բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարման և ազդեցության չափորոշման ու գնահատման ոլորտում IFC-ի փորձառությունից։ IFC-ն մասնավոր կապիտալի մոբիլիզացման մասշտաբներն ընդլայնելու նպատակ ունի՝  ձևավորվող շուկաներում զարգացումն արագացնելու և կլիմայի մեղմմանը ու հարմարվողականությանն օժանդակելու համար։

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը, ավելի քան 700 մլն դոլար կառավարման ներքո ակտիվներով, հայաստանյան առաջատար կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչն է։

Այս համաձայնագիրը լրացնում է ֆրանսիական Ամունդիի և IFC-ի՝ դեռևս 2018թ.-ին մեկնարկած երկարաժամկետ համագործակցությունը, ըստ որի, վերջիններս հայտարարեցին զարգացող շուկաների վրա կենտրոնացած աշխարհի ամենամեծ նպատակային կանաչ պարտատոմսերի ֆոնդի՝ Amundi Planet Emerging Green One-ի գործարկման մասին: Ամունդին այս գործընկերությանը խթանում է զարգացող շուկաների պարտքային գործիքներում իր ներդրումային հնարավորություններով ու ESG (բնապահպանական, սոցիալական և կառավարչական) համապատասխանության հանձնառությամբ, իսկ IFC-ն՝ զարգացող երկրներում իր եզակի տարածմամբ: Երկու ընկերությունները միավորել են ուժերը՝ ներդրումային նորարարությունների, կանոնավոր կրթության և գիտելիքի փոխանցման ծրագրերի միջոցով կապիտալը զարգացող շուկաներ ուղղելու նպատակով, որոնք նախատեսված են թե՛ թողարկողների, թե՛ ներդրողների համար:

«Մեր կողմից կառավարվող ֆոնդերի շահառուների համար արժանապատիվ կենսաթոշակ ապահովելը մեր հիմնական առաքելությունն է մնում։ Միևույն ժամանակ, մեր ներդրումների միջոցով Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելը մեզ համար կարևոր է։ IFC -ի՝ ամենահեղինակավոր միջազգային հաստատություններից մեկի հետ սույն համաձայնագիրը մեզ կօգնի իրագործել մեր նպատակը»,-նշել է Ամունդի-Ակբա ընկերության գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը։

«Կայուն ենթակառուցվածքն առանցքային է զարգացող շուկաներում մարտահրավերներին դիմագրավելու համար, ինչի պատճառով էլ Հայաստանի ենթակառուցվածքներին օժանդակելը IFC-ի առաքելության կարևոր մասն է։ Ամունդի-Ակբային ողջունում ենք ներդրումային գործընկերների մեր հսկայական ցանցում։ Կապիտալի մոբիլիզացմամբ մեր նպատակը Հայաստանի ժողովրդի կյանքի վրա մեր ֆինանսավորման դրական ազդեցության ընդլայնումն է», – նշել է Հարավային Կովկասում IFC-ի տարածաշրջանային ղեկավար Իվանա Ֆերնանդես Դուարտեն։

IFC-ն «Համագործակցության մասին գլխավոր համաձայնագիրը» ստեղծել է 2008 թվականին՝ համաշխարային ներդրողների շրջանում ավելի մեծ համագործակցություն խթանելու և զարգացող  երկրներում մասնավոր հատվածի ֆինանսավորման պակասը լրացնելու համար։ Համաձայնագիրը սոցիալական, շրջակա միջավայրի վրա և տնտեսական դրական ազդեցություն ապահովելու համար առկա պատասխանատու կապիտալի ֆոնդն ընդլայնելու և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրագործմանն ու Կլիմայի մասին փարիզյան համաձայնագրի նպատակներին օգնելուն ուղղված IFC-ի աշխատանքի անկյունաքարն է։

IFC-ն  Համաշխարհային  բանկի  խմբի  անդամ  է՝  զարգացման  խոշորագույն  գլոբալ կառույց, որը կենտրոնացած է նոր ձևավորվող շուկաներում մասնավոր հատվածի վրա։ IFC-ն աշխատում է 100-ից ավելի երկրում՝ իր կապիտալը, փորձառությունը և ազդեցությունը գործածելով զարգացող երկրներում շուկաներ և հնարավորություններ ստեղծելու  համար։ 2022թ. ֆինանսական տարվա ընթացքում IFC-ն ռեկորդային՝ 32.8 միլիարդ դոլար է պարտավորվել ներդնել զարգացող երկրների մասնավոր ընկերություններում և ֆինանսական կառույցներում՝ մասնավոր հատվածի ներուժն իրացնելով  ծայրահեղ  աղքատությանը  վերջ  դնելու  և  համընդհանուր  բարգավաճումը խթանելու  համար, այն  ժամանակ, երբ տնտեսությունները պայքարում են համաշխարհային խորացող ճգնաժամերի ազդեցությունների դեմ։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.ifc.org:

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ.-ին Հայաստանում։ Ընկերության 2 բաժնետերերն են Ամունդին (1,924 տրիլիոն եվրո կառավարման ներքո ակտիվներով Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ) և Ակբա բանկը (Հայաստանի խոշորագույն առևտրային բանկերից մեկը, որի բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայի ամենալիկվիդային՝ A հարթակում)։ Ամունդի-Ակբան կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ հիմնվելով Ամունդիի առաջադեմ փորձառության (նոու-հաու), ինչպես նաև մասնագիտական և տեխնոլոգիական աջակցության վրա: Հայաստանի կայուն զարգացման գործում առանցքային դեր ստանձնելու համատեքստում, Ամունդի-Ակբան ջանք չի խնայում երկրում ներդրումային միջավայր ձևավորելու և Հայաստանի ապագայում ներդնելու հարցում՝ ելնելով կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների լավագույն շահերից։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք  www.amundi-acba.am

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2