Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՃԱՆԱՉՎԵԼ Է «ՏԱՐՎԱ  ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
02/12/2011 12:35
Կիսվել

«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՃԱՆԱՉՎԵԼ Է «ՏԱՐՎԱ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ն արժանացել է բրիտանական հեղինակավոր The Banker պարբերականի կողմից անցկացվող «2011 թվականի Տարվա Բանկը» մրցանակաբաշխության «Տարվա Բանկը Հայաստանում» մրցանակին: Լոնդոնում կայացած պաշտոնական արարողությանը մրցանակը ստացել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Տնօրենների Խորհրդի անդամ Մարկ Էմմերսոնը: Ընդհանուր առմամբ,  Էյչ–Էս–Բի–Սի-ն արժանացել է վեց մրցանակի, ներառյալ` Էյչ-Էս-Բի-Սի Խմբի` «2011 թվականի Տարվա Բանկ»  ճանաչվելը: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Մամուլի ծառայությունից:

Նշենք, որ իր գոյության 12-րդ տարում The Banker պարբերականի կողմից անցկացվող մրցանակաբաշխությունը դարձել է ոլորտի ամենահեղինակավորներից մեկը:  Հաղթողներն ընտրվել են ակտիվների աճ, շահութաբերություն, ռազմավարական հարաբերություններ, հաճախորդների սպասարկում, մրցակցային սակագներ, նոր ծառայություններ, ինչպես նաև հետճգնաժամային փուլում փոքր և միջին ձեռնարկություններին ցուցաբերվող աջակցությունը չափանիշներով: Հետազոտության արդյունքները կհրապարակվեն The Banker պարբերականի 2011 թվականի դեկտեմբերյան համարում:

«The Banker հեղինակավոր ամսագրի այս մրցանակը ևս մեկ անուղղակի վկայությունն է մեր ռազմավարության հաջողության. նպատակաուղղված ընդլայնողական քաղաքականություն, նորարարական ծառայությունների ներմուծում, կապիտալի և ռիսկերի արդյունավետ կառավարում, ծախսերի խիստ վերահսկում բոլոր ոլորտներում` ի շահ հաճախորդների և այլ շահառուների», – նշել է «Էյչ–Էս–Բի–Սի Բանկ Հայաստան»-ի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը: 

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի ֆինանսական ցուցանիշները` 2011թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ.

– Շահույթը հարկումից հետո կազմել է 4.6 միլիարդ ՀՀ դրամ` 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 53 տոկոս աճ,

– Կապիտալի եկամտաբերությունը կազմել է 24 տոկոս (տարեկան կտրվածքով`3 տոկոս աճ) 

– Վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 2.5 միլիարդ դրամ`ապահովելով 169 տոկոսի աճ 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, 

– Ակտիվները կազմել են 174 միլիարդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 20 տոկոսով, 

– Հաճախորդներին տրված համախառն վարկերը կազմելեն 104 միլիարդ ՀՀ դրամ`  տարեսկզբի համեմատ աճելով 21 տոկոսով,

– Հաճախորդների ավանդները կազմել են 114.5 միլիարդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 9 տոկոսով:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02