
ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 22 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 64 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Նոյեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 22.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 64.3 մլն ԱՄՆ դոլար:Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` հաշվետու այս ժամանակահատվածում, նախորդ շաբաթվա համեմատությամբ, ՀՀ բանկերը գրանցել են դրամով տրամադրվող վարկերի ծավալի կրճատում: Միևնույն ժամանակ, արտարժույթով տրամադրվող վարկերի ծավալը գրեթե կրկնապատկվել է:
Նշենք, որ նոյեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել էր 24.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 32.6 մլն ԱՄՆ դոլար: