Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հունվարի 1-ից 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում նպաստները, կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով
04/01/2023 15:08
Կիսվել

Հունվարի 1-ից 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում նպաստները, կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով

Ընթացիկ տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել կենսաթոշակներն ու նպաստներն անկանխիկ եղանակով վճարելու կարգավորումները՝ կապված 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում բնակվող քաղաքացիների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը տեղեկացրեց, որ կենսաթոշակների վճարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ներդրվել է կենսաթոշակների, նպաստների վճարման անկանխիկ եղանակը:

Մինչ օրենսդրական փոփոխությունների ամբողջական ուժի մեջ մտնելը, նպաստները վճարվում էին թե անկանխիկ, թե կանխիկ եղանակով: Շահառուն ինքն էր ընտրում վճարման եղանակը: Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ քաղաքացիները կենսաթոշակներն ու նպաստները պետք է ստանան անկանխիկ եղանակով: Գործընթացն ամբողջությամբ իրականացնելու համար համապատասխան ենթակառուցվածքների ու ծրագրային ապահովվածության անհրաժեշտություն կար, հետևաբար աշխատանքներն իրականացվում են փուլային տարբերակով:

«Առաջին փուլում փոփոխություններն ուժի մեջ մտան Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում, երկրորդ փուլում՝ Հայաստանի բոլոր քաղաքներում: 2023 թվականի հունվարի 1-ից ներդրվում է 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում: Հաջորդ վերջին փուլը կլինի 2024 թվականի հունվարի 1-ը, երբ անկանխիկ եղանակով վճարման համակարգը կներդրվի մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում»,-ասաց Անահիտ Գալստյանը:

Բացառություն կկազմեն որոշակի խումբ մարդիկ՝ 75 տարին լրացած տարեցները, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք: Այսինքն` այն անձինք, որոնք ունեն տեղաշարժման խնդիր:

Մնացած բոլոր դեպքերում կենսաթոշակները, նպաստները վճարվում են անկանխիկ եղանակով: Վճարող կազմակերպությանը շահառուն ինքն է ընտրում:

«Քաղաքացին հնարավորություն ուներ մինչև 2023 թվականի հունվարի 1-ն իր դիմումով ընտրել վճարող կազմակերպություն, եթե նա հաշվառված է 1000 և ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրում: Դիմումներ եղել են, վճարող կազմակերպություններ ընտրողներ նույնպես եղել են, սակայն դեռ մնացել են շահառուներ, որոնք մինչև հունվարի 1-ը չեն ընտրել որևէ բանկ: Այս դեպքում ծրագրի միջոցով նրանց փոխարեն մենք կընտրենք որևէ բանկ: Ընտրության հիմքում կդնենք այն, թե ինչ տեսակարար կշռով են բաշխված քաղաքացիները՝ ըստ բանկերի»,-ասաց Անահիտ Գալստյանը:

Նախարարությունը հնարավորություն կընձեռի շահառուներին socservice.am  կայքի միջոցով ներմուծել իրենց անձնական տվյալները և ճշտել, թե համակարգը, որ բանկն է ընտրել: Ցանկության դեպքում քաղաքացին կարող է իր դիմումի համաձայն փոխել այն:

Աննա Գզիրյան, Հայկ Բարսեղյան

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52