Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ARCA ՔԱՐՏԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԱՃԵԼ Է
15/12/2011 11:04
Կիսվել

ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ARCA ՔԱՐՏԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԱՃԵԼ Է

2011թ. երրորդ եռամսյակի վերջի դրությամբ ՀՀ-ում շրջանառության մեջ գտնվող վճարային քարտերի ընդհանուր քանակը կազմել է շուրջ 892 հազար, ընդ որում` միայն ԱրՔա քարտերի քանակը, նախորդ եռամսյակի վերջի համեմատ, ավելացել է 7%-ով և կազմել 357.5 հազար, իսկ միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակն ավելացել է 10%-ով` կազմելով 534.8 հազար քարտ: ՀՀ ԿԲ տվյալներով` միջազգային քարտային համակարգերի քարտերից միայն VISA քարտերի թիվը կազմում է 336.9 հազար, իսկ  MasterCard-երինը`159.0 հազար:

Նշենք, որ հաշվետու այս եռամսյակում ՀՀ տարածքում քարտերով իրականացված գործառնությունների ծավալը, 2010թ. երրորդ եռամսյակի համեմատ, ավելացել է 35%-ով, իսկ քանակը` 31%-ով:  Այդ թվում, միայն ԱրՔա քարտերով իրականացվել է 62.9 մլրդ դրամ ընդհանուր ծավալով գործառնություն:

2011թ. երրորդ եռամսյակի ընթացքում քարտերով իրականացված գործառնությունների միջին օրական ծավալը կազմել է 2085 մլն դրամ, իսկ քանակը` 41642: 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատությամμ, գործառնությունների միջին օրական քանակը ավելացել է 31%-ով (9850-ով), իսկ ծավալը` 35%-ով (538 մլն դրամով): 

Միևնույն ժամանակ, ՀՀ տարածքում շրջանառության մեջ գտնվող մեկ վճարային քարտով իրականացված ամսական  կանխիկացման գործառնությունների ծավալը կազմել  է մոտ 64 հազ. դրամ, իսկ անկանխիկը` 6 հազ. դրամ:

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72