ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 34 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 104 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Դեկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 33.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 104 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` հաշվետու այս ժամանակահատվածում, նախորդ շաբաթվա համեմատությամբ, ՀՀ բանկերը գրանցել են ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով տրամադրվող վարկերի ծավալի աճ, ընդ որում` ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալն այս մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան կրկնապատկվել է:
Նշենք, որ դեկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 43 մլն ԱՄՆ դոլար: