Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-2.00 EUR SELL - 419.00-2.50
OIL:  BRENT - 105.75-2.03 WTI - 102.36-2.23
COMEX:  GOLD - 4346.30+1.55 SILVER - 64.29+1.66
COMEX:  PLATINUM - 1788.00-0.58
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.05+0.47 EUR/GBP - 1.1458-0.69
FOREX:  EUR/USD - 1.1458-0.69 GBP/USD - 1.3372-0.78
STOCKS RUS:  RTSI - 855.11-2.16
STOCKS US: DOW JONES - 51461.90-1.21 NASDAQ - 25978.43-0.01
STOCKS US: S&P 500 - 7551.81-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 64136.25+0.33 TOPIX - 4094.19+0.80
STOCKS CHINA:  HANG SENG - 24604.29-0.44 SSEC - 3875.60-0.41
STOCKS EUR:  FTSE100 - 10688.47+0.28 CAC40 - 8140.59+0.62
STOCKS EUR:  DAX - 25537.75+0.53
17/09/2026  CBA:  USD - 363.5+0.09 GBP - 486.54-3.01
17/09/2026  CBA:  EURO - 417.23-2.04
17/09/2026  CBA:  GOLD - 50583+387 SILVER - 756.66+18.59
ԱՄՆ-ի առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը 2022-ին կազմել է ռեկորդային 948,1 միլիարդ դոլար
08/02/2023 18:51
Կիսվել

ԱՄՆ-ի առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը 2022-ին կազմել է ռեկորդային 948,1 միլիարդ դոլար

Միացյալ Նահանգների առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը 2022 թ.-ին հասել է 948,1 միլիարդ դոլար ռեկորդային ցուցանիշի՝ նախորդ տարվա համեմատությամբ ավելանալով 12,2 տոկոսով:

Այս մասին են վկայում փետրվարի 7-ին ԱՄՆ առևտրի նախարարության հրապարակած տվյալները: «2022 թ.-ին ապրանքների և ծառայությունների դեֆիցիտը կազմել է 948,1 միլիարդ դոլար՝ 2021 թ.-ի 845 միլիարդ դոլարի համեմատությամբ ավելանալով 103 միլիարդ դոլարով», – ասված է ԱՄՆ Տնտեսական վերլուծության բյուրոյի հաղորդագրության մեջ, որը մտնում է առևտրի նախարարության կազմի մեջ:

Դեկտեմբերին դեֆիցիտն ավելացել է 10,5%-ով՝ հասնելով 67,4 մլրդ դոլարի: 2022 թ.-ին ԱՄՆ-ի արտահանումը կազմել է ավելի քան 3 տրիլիոն դոլար՝ 2021 թ.-ի համեմատությամբ ավելանալով 453,1 մլրդ դոլարով, ներմուծման ցուցանիշը 2021 թ.-ի համեմատությամբ աճել Է 556,1 մլրդ դոլարով և գրեթե հասել է 3,96 տրլն դոլարի:

Ինչպես գրում է Dow Jones գործակալությունը, ԱՄՆ-ի առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը հասել է պատմական առավելագույնի արդեն երրորդ տարին անընդմեջ։ Եթե ​​2022 թ.-ին այդ ցուցանիշը կազմում էր 948,1 միլիարդ դոլար, ապա վեց տարի առաջ այն կիսով չափ պակաս էր։ Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ-ն առևտրային մեծ դեֆիցիտ ունի արդեն շատ տարիներ, և սովորաբար դա զգալի ազդեցություն չի ունենում տնտեսական ցուցանիշների վրա։

2022 թ.-ին առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի աճը հիմնականում պայմանավորված է նրանով, որ ամերիկացիներն արտասահմանում գնել են տեխնիկա, դեղամիջոցներ, բջջային հեռախոսներ, ինչպես նաև ավտոմոբիլներ և դրանց պահեստամասեր, վկայում են առևտրի նախարարության տվյալները:

17/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.5
+0.09
Եվրո (EUR)
417.23
-2.04
Ռուբլի (RUR)
4.3074
-0.0091
Լարի (GEL)
139.54
+0.06
50583
+387
Արծաթ
756.66
+18.59