2023թ. հունվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 249,278 դրամ
2023թ. հունվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 249,278 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Նշենք, որ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 22.0% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 9.7%-ով և կազմել 189,456 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 25.6%-ով և կազմել 274,956 դրամ։
Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։