Ֆինանսական

USD BUY - 365.00+0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 416.50-0.50 EUR SELL - 421.50-2.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
ԱՄՆ-ում բանկային ոլորտում ստեղծված իրավիճակը նման չեն համարում 2008-ի ճգնաժամին
14/03/2023 14:52
Կիսվել

ԱՄՆ-ում բանկային ոլորտում ստեղծված իրավիճակը նման չեն համարում 2008-ի ճգնաժամին

ԱՄՆ բանկային հատվածը կայուն է, և 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի սցենարները չեն կրկնվի։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ Տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահ Սեսիլիա Ռոուզը:

«Ես ցանկանում եմ շեշտել, որ մեր բանկային համակարգը հիմա բոլորովին այլ է, քան մեկ տասնամյակ առաջ, և որ այն ժամանակ կատարված բարեփոխումներն իսկապես ապահովում են այն կայունությունը, որ մենք ցանկանում ենք տեսնել», – ասել է Ռոուզը:

Մասնագետը հայտնել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարը կապի մեջ է կարգավորող մարմինների հետ և հետևում է իրադրությանը:

«Մենք ավելի լավ գործիքներ ունենք, քան կային 2008 թ.-ին, և բանկային ոլորտը ավելի շատ կայունություն ունի», – կրկնել է Տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ երկու խոշոր բանկերի՝ Silicon Valley Bank-ի և Signature Bank-ի փակման հետ կապված ելույթի ժամանակ վստահեցրել էր, որ երկրի բանկային համակարգն անվտանգ է։ Նա նշել էր, որ ամերիկացի հարկատուները վնասներ չեն կրի սնանկ վարկային հաստատությունների խնդիրների պատճառով:

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98