Ֆինանսական

USD BUY - 368.50+0.00 USD SELL - 371.00+0.00
EUR BUY - 429.00+0.00 EUR SELL - 435.00+0.00
OIL:  BRENT - 113.16+3.70 WTI - 104.34+1.59
COMEX:  GOLD - 4519.50-1.35 SILVER - 73.14-2.35
COMEX:  PLATINUM - 1969.60-0.37
LME:  ALUMINIUM - 3522.00+0.00 COPPER - 12996.50+0.00
LME:  NICKEL - 19365.00+0.00 TIN - 49423.00+0.00
LME:  LEAD - 1949.00+0.00 ZINC - 3344.50+0.00
FOREX:  USD/JPY - 157.24+0.22 EUR/GBP - 1.1684-0.34
FOREX:  EUR/USD - 1.1684-0.34 GBP/USD - 1.352-0.39
STOCKS RUS:  RTSI - 1094.42-2.24
STOCKS US: DOW JONES - 48941.90-1.13 NASDAQ - 25067.80-0.19
STOCKS US: S&P 500 - 7200.75-0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 59284.92-1.06 TOPIX - 3727.21-1.19
STOCKS CHINA:  HANG SENG - 25776.53-1.28 SSEC - 4112.16+0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10363.93+0.00 CAC40 - 7976.12-1.71
STOCKS EUR:  DAX - 23991.27-1.24
30/04/2026  CBA:  USD - 370.78-0.41 GBP - 501.41-0.03
30/04/2026  CBA:  EURO - 434.41-0.14
30/04/2026  CBA:  GOLD - 53907-571 SILVER - 867.48-5.97
Ֆինանսական ճգնաժամը կանխատեսած տնտեսագետը ռեցեսիա է կանխատեսում
14/04/2023 11:21
Կիսվել

Ֆինանսական ճգնաժամը կանխատեսած տնտեսագետը ռեցեսիա է կանխատեսում

Ամերիկյան բանկային համակարգը կանգնած է ճգնաժամի առաջ, իսկ ԱՄՆ տնտեսությունը սպասում է «կոշտ անկում»։ Fox Business-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել տնտեսագետ Նուրիել Ռուբինին, որը կանխատեսել էր 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը։

«Այս բանկային ճգնաժամը մեծապես կբարձրացնի ռեցեսիայի և կոշտ անկման հավանականությունը: Այսպիսով, մենք կանգնած ենք վտանգավոր մարտահրավերի առաջ ամերիկյան բանկային համակարգի մեծ մասի համար: Ամենավատը դեռ առջևում է»,- ասել է Ռուբինին:

Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ 2023 թվականի մարտին ռեկորդային թվով ամերիկյան ընկերություններ են դիմել սնանկության հայցով։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այդ ցուցանիշն ամենաբարձրն է 2020-ի հուլիսից ի վեր, երբ տնտեսությունն ապրում էր COVID-19- ճգնաժամը։

Հիշեցնենք՝ մարտի 10-ին Կալիֆորնիայի ֆինանսական պաշտպանության դեպարտամենտը հայտարարեց US Silicon Valley Bank (SVB) սնանկության մասին, որն ԱՄՆ-ի 16-րդ խոշորագույն բանկն էր՝ տեխնոլոգիական և վենչուրային կապիտալի ընկերություններին սպասարկող: Դա բանկային համակարգում արձանագրված ամենամեծ սնանկացումն է՝ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր։

30/04/2026
դրամ
Դոլար (USD)
370.78
-0.41
Եվրո (EUR)
434.41
-0.14
Ռուբլի (RUR)
4.9378
-0.0088
Լարի (GEL)
137.88
-0.19
53907
-571
Արծաթ
867.48
-5.97