ՀՀ ԴՐԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՐԺԵԶՐԿՎԵԼ
ՀՀ կենտրոնական բանկի ամփոփ տվյալների համաձայն` 2012 թ. մարտին հայաստանյան արտարժույթի շուկայում դրամի միջին շուկայական փոխարժեքը նախորդ ամսվա համեմատ դրսևորել է հետևյալ միտումները. ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0.13% տոկոսով` կազմելով 389.13 դրամ: Եվրոյի նկատմամբ փոխարժեքը մնացել է անփոփոխ` կազմելով 514.2 դրամ: ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 1.66%-ով` կազմելով 13.26 դրամ:
Նշենք նաև, որ նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ դրամի միջին շուկայական փոխարժեքը դրսևորել է հետևյալ միտումները. ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 5.32%-ով, եվրոյի նկատմամբ արժևորվել է 0.32%-ով և ՌԴ ռուբլու նկատմամբ` 2.34%-ով: