Ֆինանսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.50-0.50
EUR BUY - 410.00-3.00 EUR SELL - 415.00-5.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2620.50-2.75 COPPER - 9443.50-2.28
LME:  NICKEL - 16397.00-1.15 TIN - 31648.00-0.53
LME:  LEAD - 2024.00-0.69 ZINC - 2979.50-2.38
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 39376.09-0.40 TOPIX - 2741.52+0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 19846.88-2.84 SSEC - 3421.97-1.39
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
12/11/2024  CBA:  USD - 387.51+0.15 GBP - 496.75-2.21
12/11/2024  CBA:  EURO - 411.46-1.85
12/11/2024  CBA:  GOLD - 32701.06-814.29 SILVER - 390.15-2.77
ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՁՆԱՆՈՒՄ Է ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
27/06/2012 15:32
Կիսվել

ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՁՆԱՆՈՒՄ Է ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս – Յոհան Շմիդտին, ով ավարտում է Հայաստանում իր պաշտոնական առաքելությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հանդիպման ժամանակ մեծապես կարևորելով Գերմանիայի հետ հարաբերությունները երկկողմ եւ Եվրամիության հետհամագործակցության շրջանակում՝ Արթուր Ջավադյանը նշել է, որ երկու երկրների համագործակցության առկա ներուժը մեծ խթան է հանդիսանում՝ փոխգործակցության ու տարբեր ծրագրերի իրականացման զարգացման համար:

ՀՀ ԿԲ նախագահը կարևորել է, մասնավորապես, ֆինանսական ոլորտում Հայ-Գերմանական արդյունավետ համագործակցությունը, որի խոսուն ապացույցն է գերմանական KfW բանկի երկարամյա համագործակցությունը Հայաստանի բանկային համակարգի հետ, ինչի շնորհիվ իրականացվել եւ այսօր էլ իրականացվում են փոքր ու միջին բիզնեսի, վերականգնվող էներգետիկայի եւ գյուղատնտեսության ոլորտի վարկավորման բազում ծրագրեր:  

Դեսպան Շմիդտը ուրախությամբ նշել է, որ Գերմանիա-Հայաստան ֆինանսական համագործակցության շրջանակում ձեւավորվել է վստահության բարձր մակարդակ եւ մեծ ներուժ, որն ապագայում, իր խորին համոզմամբ, կվերածվի նոր՝ համատեղ ծրագրերի ի բարօրություն Հայաստանի եւ ի նպաստ հայ-գերմանական բարեկամության:  

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը շնորհակալություն է հայտնել Հանս – Յոհան Շմիդտին՝ հայ-գերմանական բազմակողմ հարաբերությունների խորացմանն ուղղված զգալի ներդրման համար եւ մաղթեց հաջողություններ:

12/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.51
+0.15
Եվրո (EUR)
411.46
-1.85
Ռուբլի (RUR)
3.95
+0.00
Լարի (GEL)
141.82
-0.43
32701.06
-814.29
Արծաթ
390.15
-2.77